«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են եւ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։
Բանն այն է, որ որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, իմանալով, որ փետրվարի 17-ին գլխավոր դատախազի ծնունդն է, փորձել են ծնունդը պատրվակ օգտագործել եւ նրա հետ հանդիպման գնալ, բայց այս փորձն էլ է մնացել անպատասխան:
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն՝ չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, իսկ թե ով կլինի նա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը