11 02 2023

Քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով․ «Ժողովուրդ»

Քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել:

Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար: Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» եւ «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է:

Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, եւ քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ