11 02 2023

Հարցերի 92 տոկոսը զեկուցվող չէ․ «Փաստ»

Հարցերի 92 տոկոսը զեկուցվող չէ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում բավական ուշագրավ ուսումնասիրություն էր ներկայացվել՝ կապված կառավարության նիստերի հետ, որը բավականին հետաքրքիր ցուցանիշներ է պարունակում։ Այսպես, ի մասնավորի, պարզվում է, որ 2022 թվականին կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է 163-ը, կամ հարցերի 7,8 տոկոսը, մնացած 92,2 տոկոս հարցերն անցել են չզեկուցվողների տակ։ Ի դեպ, նիստերի օրակարգում ամենից շատ հարց ներառվել է դեկտեմբերին՝ 288 հարց, և զարմանալիորեն ամենից քիչ հարցերը զեկուցվել են նույնպես դեկտեմբերին՝ ընդամենը 15 հարց կամ հարցերի 5 տոկոսը։

Ներկայացված վիճակագրության համաձայն, ողջ տարվա ընթացքում զեկուցված 163 հարցից 59-ը կամ ընդհանուր հարցերի 36,2 տոկոսը զեկուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ ամենաքիչը՝ 1-ական հարց, զեկուցել են արտաքին գործերի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունները։ Թե ինչով են զբաղված կառավարության նիստին, ցույց է տալիս ևս մեկ ուշագրավ թիվ:

2022 թվականին կառավարության նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է 163 ժամից մի քիչ ավելի, որի մոտ 10 տոկոսը տրամադրվել է Նիկոլ Փաշինյանին. ըստ ուսումնասիրության, նա խոսել է 15 ժամ 52 րոպե 15 վայրկյան։ Ի դեպ, նշվում է, որ Փաշինյանը կառավարության նիստի առիթն օգտագործել ու հիմնականում խոսել է այլ թեմաներից, որոնք նիստի օրակարգում ներառված հարցերի հետ գրեթե ոչ մի աղերս չեն ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ