«Իրավունք» թերթը գրում է. «Սպասվում է, որ մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար կոչված Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա: Ըստ նույն աղբյուրների, նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի:Այս ամենը Պիսկեմ Սուրոյի ու Նիկոլի միջեւ պայմանավորվածության արդյունքն է:
Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, եւ երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին:
Միաժամանակ, Նիկոլը Պապիկյանին խոստացել է, ինչպես ասում են, ոչ փոշոտ աշխատանք, բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը