«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը նվազագույնը այս իշխանությունների թույլ տված հանցավոր անփութության հետեւանք է, եթե չասենք՝ դիտավորության, երեկ ունեցանք 15 զոհ ու երեք ծանր վիրավոր։ Այդ զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Եթե Պապիկյանը, կարող ենք ասել, երես չուներ այցելելու, ապա Ավանեսյանը գոնե կարող էր այցելել Այրվածքաբանության կենտրոն ու անձամբ ծանոթանալ վիրավորների վիճակին։ Բայց չի արել, որովհետեւ տիկին նախարարը երեկ անմիջապես կառավարության նիստից հետո Փաշինյանի հրամանով մեկնել է Թեհրան՝ հունվարի 19-21-ը մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին։ Արդեն իրեն ազդեցիկ կին համարող Ավանեսյանը կարող էր գոնե նիստից առաջ՝ առավոտ վաղ կամ նույնիսկ գիշերը մի քանի րոպեով այցելել վիրավորներին, բայց «լայաղ չի արել»։ Ի դեպ, Ավանեսյանը «Սուրմալուի» դեպքից հետո էլ օրեր անց միայն գնաց տուժածներին տեսակցելու: Արսեն Թորոսյանը, օրինակ, նման առիթը կօգտագործեր հիմնովին փիառվելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը