«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնում ոչ միայն ելույթ ունենալիս կամ հարցազրույց տալու ժամանակ, այլ նաեւ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով: Խոսքը հատկապես կարեւոր նշանակություն ունեցող հանդիպումներից հետո տարածվող տեղեկատվությունների մասին է:
Օրինակ՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի երեկոյան՝ ԱԽ նիստից հետո, տեղեկություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցից հետո՝ երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները համեմատելիս, պարզվեց, որ Փաշինյանը Կրեմլի ռելիզից տարբերվող ռելիզ է տարածել: Օրինակ՝ հայկական կողմը մոռացել էր հիշատակել, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը հենց Փաշինյանինն է, ինչպես նաեւ մոռացել է ընդգծել, որ ձեռք է բերվել շփումները շարունակելու համաձայնություն:
Փոխարենը հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ խոսվում է Փաշինյանի կողմից ադրբեջանցիների հարձակումը ագրեսիա որակելու եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հույժ կարեւորության մասին, ինչպես նաեւ վերահաստատվում է հայկական կողմի հավատարմությունը ստորագրած կապիտուլյացիոն ակտի կետերի նկատմամբ:
Այսինքն՝ ստացվում է՝ նա ոչ միայն հարցազրույցներ տալիս եւ ելույթներ ունենալիս է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլեւ այդպես է անում աշխատակազմի միջոցով:
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը