09 11 2022

Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. «Ժողովուրդ»

Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ: Կստուգվեն կենցաղին առնչվող մանրամասներ…Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները եւ ունեցվածքը խոշորացույցի տակ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ