25 11 2020

Փաշինյանը բազմիցս հրապարակային տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում՝ ԱԱԾ-ին․ Վանեցյան



Նիկոլ Փաշինյանը մի «շատ լավ» հատկություն ունի. Նա իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հրապարակային տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում՝ ԱԱԾ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին՝ գնա գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է, Երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է, որ ԱԱԾ-ն ազգային անվտանգության սպառնալիքներով զբաղվելու փոխարեն, գնան սատանա բռնեն, հետո էլ լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ՝ ինչ եղավ, սատանային բռնեցիք, թե ոչ, վարչապետի հանձնարարությունը կատարեցի՞ք»,- հայտարարեց Ա.Վանեցյանը՝ նշելով, որ Փաշինյանն ամեն ինչ արել ու անում է պետական կառավարման մարմինների դերը նվաստացնելու, իջեցնելու, պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ