01 11 2022

Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ «Հրապարակ»

Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։  Առաջին օրը քննարկվել է նաև պաշտպանության բյուջեն, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը:

Այս անգամ նորույթ են կիրառել՝ բյուջեի դռնփակ քննարկմանը, Պապիկյանի ներկա գտնվելու պահին, ԱԺ ղեկավարությունը որոշել է, որ լրագրողները չպետք է կանգնեն նաեւ քննարկման դահլիճին մերձ միջանցքում, ինչպես անում են սովորաբար, որ դուրս եկողներին հարցեր ուղղեն։ Լրագրողներին վտարելու գործը ստանձնել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ