26 10 2022

Պաշտոնից ազատվել է իշխանության դեմ արած հայտարարության պատճառով․ «Հրապարակ»

Պաշտոնից ազատվել է իշխանության դեմ արած հայտարարության պատճառով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Հիշեցնենք, որ Անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։

Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։ Ի դեպ, Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա էր տեղափոխվել այս տարվա մարտին։ Նրան գործուղել էին, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի Երեւանի ավագանու 2023-ի ընտրությունների համար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Դավթաշենի թաղապետի պաշտոնը։ Արձանագրենք, որ իշխանությունը դեմ է կարմիր գծեր պահելուն եւ զոհվածների ծնողներին քաշքշելն ու ոստիկանություն քարշ տալը խրախուսում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ