22 10 2022

Կառավարությանը կից ՍԴ. «Հրապարակ»

Կառավարությանը կից ՍԴ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ հերթական անգամ մերժել է խորհրդարանական ընդդիմության դիմումը, որով պահանջում էին հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ» 121-րդ հոդվածի 2-րդ մասը։

Ընդդիմության հիմնավորմամբ՝ «Հարցապնդումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն ավելի քան պարտավորված է հստակ ու բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել ԱԺ-ին՝ իր հետագա պաշտոնավարումը կասկածի տակ չդնելու համար»։ ՍԴ-ն կարծում է, որ «Սահմանադրական օրենքով խմբակցությունների` հարցապնդման իրավունքի իրացման քանակական սահմանափակումները սահմանադրորեն ինքնին արգելելի չեն եւ, մի կողմից՝ ապահովում են այս գործիքի կիրառման արդյունավետությունը` պահպանելով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական 26 սկզբունքը, մյուս կողմից՝ երաշխավորում են օրենսդիր ու գործադիր մարմինների բնականոն գործունեության եւ սահմանադրական առաքելության անխափան իրականացումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ