22 10 2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 118. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 118. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ին բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին: Թեեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Թովմասյանին, այնուամենայիվ, զրկեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց ՍԴ անդամությունից հեռացնելու մեխանիզմներ այդպես էլ չգտավ: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի դրածո ու լատենտ Հանրապետական էր համարում եւ որեւէ կերպ չէր պատրաստվում հանդուրժել, որ ՍԴ-ում կարող է դե յուրե անդամակցությունը դադարեցրած, բայց դե ֆակտո կուսակցական անձ լինել:

Նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն, այժմ որեւէ խնդիր չի տեսնում, ավելին՝ գուցե ողջունում է, որ բոլորովին վերջերս կուսակցականի կրծքանշանի արժանացած Կարեն Անդրեասյանը, որ, իր խոսքերվ, ոգեշնչվում է Փաշինյանի լուսանկարից, կարող է Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել, ավելին՝ նախագահել Բարձրագույն դատական խորհուրդը:
Բայց հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն Անդրեասյանի, որ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ ակնդետ նայում է Փաշինյանի՝ իր աշխատասենյակի պատից կախված լուսանկարին, Թովմասյանը գոնե արտաքուստ ՍԴ նախագահ եղած ժամանակ անձի ֆետիշացմամբ չէր զբաղվում:

Արձանագրենք նաեւ, որ իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայատարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ