08 10 2022

Փաշինյանը խաբել է․ Տնտեսական հեղափոխություն չեղավ. մաս 108. «Ժողովուրդ»

Փաշինյանը խաբել է․ Տնտեսական հեղափոխություն չեղավ. մաս 108. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։ Փաշինյանը բազմաթիվ խոստումների թվում ասում է. «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու:

Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետեւ հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում»: Տնտեսական հեղափոխություն, իհարկե, տեղի չունեցավ:

2022 թվականին արդեն այս խոստումը լիովին տապալած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է. «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը Քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջեւում չի սպասվում»: Այսինքն՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ելույթ ունենալով եւ խոստումներ տալով՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ