01 10 2022

Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալել է հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեհմինե Ենոքյանը, Ազատ Արշակյանը և այլք։

Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է հայտնել հնչեցրած բոլոր մտքերին, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, և այնտեղ Հայաստանի ներկայությունը մեր երկրին զրկում է արևմտյան երկրների աջակցություններից։ Սակայն ասել է, որ ներկա իրավիճակում ճիշտ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը, գուցե ինչ-որ պահից սկսենք, բայց ո՛չ հիմա, երբ երկիրը գտնվում է վտանգավոր շրջափուլում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ