15 09 2022

ՔՊ֊ում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել․ «Ժողովուրդ»

ՔՊ֊ում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչեւ Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման: Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երեւույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել:

Արսեն Թորոսյանն էլ թեեւ տեսավ մեր հաղորդագրությունը, բայց այդպես էլ չարձագանքեց դրան: Փաստորեն, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, 18-ամյա հայ զինվորներն ու պայմանագրայինները կյանքի գնով սահման են պահում, ատամներով մաքառում են ամեն մի միլիմետրի համար, երկրի քաղաքական իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել: Գուցե վախենում են, որ պատերազմը նաեւ իրենց դուռը կարող է թակել, ու փորձում են սիրաշահել խաղաղությունը զենքով պարտադրող մեր վայ հարեւաններին, չեն հասկանում, սակայն, որ դա հարցի լուծում չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի յասօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ