«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի մեջ մտնող Այգեձորում ՏԻՄ նախընտրական հանդիպման ժամանակ դահլիճում վիճաբանություն է սկսվել, այնուհետև դրսում քաշքշուկ է տեղի ունեցել իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների և Այգեձոր համայնքի մի շարք բնակիչների միջև:
Այս մասին մեզ պատմեց տեղի բնակիչներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը: Փաստորեն, շատ «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը