06 09 2022

«Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 84․ «Ժողովուրդ»

«Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 84․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»,- այսպիսի խոսքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին, ապա շարունակել։«Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»:

Իրականում անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հրահանգներ տվել են դատական համակարգի ներկայացուցիչներին, եւ դրա մասին փաստերն աղաղակող են: Հենց ինքը՝ Փաշինյանը, 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց. «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Բացի այդ, հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը ՀՀ ապագա գլխավոր դատախազն է, ապօրինի հանձնարարություններ է տվել եւ քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։ Վերջին աղաղակող փաստը Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրությունն էր, որից կրկին պարզ դարձավ, որ ոչինչ չի արվում առանց Փաշինյանի իմացության եւ ուղիղ հրահանգի: Ստացվում է՝ դատական համակարգի անկախության մասին խոսքերը փուչ են եղել, եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե դատարաններին ոչինչ չի հրահանգում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ