23 07 2022

Լուրջ անկում` մսամթերքի արտադրության ոլորտում. «Ժողովուրդ»

Լուրջ անկում` մսամթերքի արտադրության ոլորտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները կտրուկ պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալները պակասել են 18.2 տոկոսով: Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը:
Բացի այս, խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն էլ են նվազել:

Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (16.1 տոկոսով): Ոչխարի մսի ծավալները նվազել են 5.3 տոկոսով:
Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 9.5 տոկոսով:

Նշենք, որ անասնագլխաքանակը եւս մեր երկրում կրճատվել է։ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում 2020թ.-ին մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։ Հիմա էլ խնդիրը արդիական է. ֆերմերները դարձյալ անասնակերի խնդիր ունեն. այն բավականին թանկացել է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ