20 07 2022

Տավուշի նախկին մարզպետի գույքի վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

Տավուշի նախկին մարզպետի գույքի վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համերկրացի, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը եւս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Տավուշի նախկին մարզպետի եւ նրա ընտանիքի անդամների գույքի վրա դատախազությունն արդեն կալանք է դրել։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց, որպեսզի մինչեւ դատարանի վերջնական վճիռը նա չկարողանա օտարել այն:

Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին եւ այդ կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու։ Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է՝ դատախազությունը դեռ չի մանրամասնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ