29 06 2022

Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ ամենայն հավանականությամբ, այսօր մարզպետի հերթական մտերիմը կնշանակվի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնում, մինչդեռ մայիսի կեսերին թեկնածուն մեկ անգամ կտրվել է պաշտոնի համար հայտարարված մրցույթից, բայց մեկ ամիս հետո դզել-փչել են, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։ Մի քանի օր առաջ նա անցել է գրավոր քննությունը, այսօր բանավորն է նշանակված։

Սերգեյ Մովսիսյանը որոշել է  այդ պաշտոնին գործուղել իր համագյուղացուն՝ Գալուստ Թադեւոսյանին, որը նաեւ իր խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանի ազգականն է․ նա մարզպետի հայրենի Փարպի գյուղում շախմատի ուսուցիչ է եղել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է մարզպետը չմարսի կադրային այս փոփոխությունը, քանի որ նախկին պետը` Սեդա Ղուկասյանը, մոլի նիկոլական է եւ չնայած մարզպետի հորդորով ինքնակամ դիմում է գրել, սակայն անձամբ էր ստանձնում Փաշինյանի մարզային այցելությունների մասովկան ապահովելու գործը, ուստի չի բացառվում, որ նոր պետն առաջիկայում խնդիրներ ունենա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ