«Դիմադրություն» շարժման անդամները Արագածոտնի մարզում ինքնակազմակերպվել են և գնացել մարզպետարան՝ իմանալու ՏԻՄ ղեկավար կազմի դիրքորոշումը Շարժման ձևակերպած հայտարարության մասին:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Արագածոտնի մարզպետի օգնականն ու ասաց՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղում չէ։
«Մարզպետը տեղում չէ՝ աշխատանքային այցով համայնքերում է։ Իսկ ես այս պահին նպատահարմար չեմ գտնում ձեր հացերին պատասխանել, ես կարծիք չեմ հայտնում, ես դիրքորոշում չեմ հայտնում, դու քո մեջ պետք է իմանաս այդ հարցի պատասխանը»,-ասաց մարզպետի օգնականը։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ցանկացած աշխատակից տղամարդավարի պետք է հայտնի իր դիրքորոշումը, իսկ ով խուսանավում է, ուրեմն երկմտելու հարց ունի, այնինչ ցանկացած հայ պետք է կանգնի և հաստատի այն կետերը, որոնք ներկայացվում են, քանի որ այդ կետերը Արցախին են վերաբերում և այն զոհերին, որ ունեցանք։
Նրանք 2 օր ժամանակ տվեցին, որպեսզի մարզպետը և մարզպետարանի աշխատակիցները հայտնեն դիրքորոշումը, հակառակ դեպքում 2 օրից նորից կգան նրանց հետևից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը