25 06 2022

Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը. «Հրապարակ»

Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի եւ սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը եւ առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին:

Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ` զենք ներկրելու համար: Ի դեպ, Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նա անցնում է Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը մարտի 14-ին փոխվեց` գրավի դիմաց ազատ արձակեցին, որպեսզի զենքի մատակարարման գործընթացը մտնի բնականոն հուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ