11 06 2022

Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է ԵՊՀ ռեկտորի առաջարկը. «Հրապարակ»

Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է ԵՊՀ ռեկտորի առաջարկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը։

Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին եւ պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ռեկտորի աթոռը եւ հանձնեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընտանիքը չի ներել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ