«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, եւ տեղի էր ունենում ընտրության առաջին օրը:
Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել եւ չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից եւ ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։
Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին եւ իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը