09 06 2022

Փաշինյանը խաբել է․ մաս 25․ «Ժողովուրդ»

Փաշինյանը խաբել է․ մաս 25․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ դեռ մի քանի ամիսը մեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մամուլի ասուլիսներ էր կազմակեպում ու անկաշկանդ պատասխանում լրագրողների հարցերին, նախքան հարցերին պատասխանելը նա, նախ, 100 փաստ էր ներկայացնում: Դրանց մեծամասնությունը քննության կարելի է առնել ու պարզել՝ ինչքանով են իրական եղել: 2019-ի մայիսի 8-ին, օրինակ, 100 փաստերի մեջ էր ներառել նաեւ այն «փաստը», թե իշխանությունը դատական համակարգի գործերին չի խառնվում:

«Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանված են եւ լիարժեք կիրառելի։ Հետեւողականորեն իրականացվել է դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատում, եւ ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյությունը»,- ասում էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից ընդամենը օրեր անց՝ նույն տարվա մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ հայտարարությամբ հանդես եկավ, որում քաղաքացիներին կոչ էր արել, հանուն արդար դատական համակարգի հաստատման ու դրա ամրապնդման, մայիսի 20-ի առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերը: Ավելին՝ Փաշինյանը արդեն հունիսի 5-ին ասում էր. «Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»: Փաստորեն, իշխանության տարբեր ճյուղերը մեկը մյուսից իրապես տարանջատելու, իրար գործերին չմիջամտելու ու լծակներ չբանեցնելու Փաշինյանի հայտարարությունը քաղցր սուտ էր ընդամենը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի ասօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ