28 04 2022

Ինչու է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ «Հրապարակ»

Ինչու է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։

Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․

«Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ եւ ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետեւանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին եւ մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ