13 04 2022

Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով․ «Հրապարակ»

Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել եւ գրանտներ են տրամադրելու Սյունիքին․ այս մասին նշված է նաեւ ԵՄ կայքում։ Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Լիտվայի դեսպանը, ովքեր հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղհասարակության հետ։ Անցած օրերին նրանք Կապանում էին, Գորիսում, ապա Մեղրի կմեկնեն։

Մեզ ասացին՝ գույքագրում են խնդիրները, որ հասկանան, թե ինչ ծրագրեր իրականացնեն։ Կապանում հանդիպել են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, քննարկել կանանց զբաղվածության հարցերը, որոշել են կարի մեքենաներ տրամադրել, որ արտադրություն հիմնեն։ Երեկ ՄԻՊ-ի հետ հանդիպել է նաեւ «Ծիածան» Առաջնորդների կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, որն ասաց․ «Ես առնչվում եմ դեռահասների, երիտասարդության, կանանց հիմնախնդիրների հետ, առաջնային եմ համարում տնտեսական հզորացման խնդիրը, որ կանայք կարողանան ընտանիք պահել․․․ մենք ընդամենը կարիքն ենք արձանագրել․․․»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ