22 09 2021

Հայաստանն անլուրջ է վերաբերում ՄԱԿ-ին

Հայաստանն անլուրջ է վերաբերում ՄԱԿ-ին

Նյու-Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքները։ Բազմաթիվ երկրներ մասնակցում են աշխատանքներին երկրի ղեկավարի մակարդակով։ Հայաստանը նստաշրջանի աշխատանքներին չի մասնակցում, ինչը խիստ տարօրինակ է։ Նախապես հայտարարվել էր, որ Հայաստանը ամենացածր՝ արտգործնախարարի մակարդակով կմասնակցի, սակայն հայտնի չէ՝ Արարատ Միրզոյանը գնացե՞լ է, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, տարբեր երկրների ներկաայացուցիչները երկկողմ հանդիպումներ են ունենում, իսկ Հայաստանի մասին որևէ հաղորդագրություն դեռ չկա։

Հիշենք, 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց նստաշրջանին և աբողջ ելույթը նվիրեց հեղափոխությանը՝ մերժելով անցյալն ու խայտառակելով Հայկաստանը։

2019 թվականի այցը համարվում է գերթանկարժեք Հայաստանի պատմության մեջ, Փաշինյանը ծախսեց 700 հազար դոլար չարտերային չվերթի համար։ 

2020 թվականին յկորոնավիրուսի համավարակի պատճառով հեռակա կարգով անցկացվեց։

Իսկ այս անգամ Փաշինյանը չգնաց այդ հույժ կարևոր միջոցառմանը մսնակցելու։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ Հայաստանի համար հետպատերազմյան ծանրագույն ժամանակներ են, Հայաստանը գերիներ ունի Ադրբեջանում, Հայաստանի տարածքում են գտնվում ադրբեջանցի զինվորներ, ու Հայաստանը հիմա առավել, քան երբևէ կարիք ունի Ադրբեջանի վրա միջազգային ճնշման կարիքը։ Սակայն մեր երկրի փաստացի ղեկավարը չի մասնակցում այդ աշխատանքներին, ինչո՞ւ, անկախությն գունագեղ տոնը նշելու համա՞ր, թե՞ ՄԱԿ-ի ամբիոնից յդ պետության հասցեին կոշտ ելույթը կխանգարի իր «խաղաղասիրական» ծրագրերին։ Գուցե իսկապե՞ս վախենում է որևէ թթու խոսք ասել Ադրբեջանի հասցեին, սաստե՞լ են։

Չէ՞ որ սա նաև լավ առիթ էր երկկողմ կապեր զարգացնելու, խորացնելու համար, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, Ադրբեջանի վար ճնշումների փորձ անելու համար։ Սա ամենահեղինակավոր ամբիոնն էր, որը կարող էր օգտագործել Նիկոլ Փաշինյանը։ Ու այդ հնարավորությունն ընձեռնվում է տարին մեկ աանգամ ընդամենը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ