Եթե հանկարծ վաղը-մյուս օրը արթնանաք ու տեսնեք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գլխին, Նիկոլի «պռարաբությամբ» թուրքական մե՜ծ դրոշ է տնկված, իսկ Ալիևը, Էրդողանն ու Փաշինյանը, համերաշխ գրկախառնված, Անմար կրակի վրա հայ մարդու միս են խորովում, հնարավոր է՝ հենց ձեր երեխային, հանկարծ չզարմանաք: Հա, ու այդ ժամանակ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ, որ «ապագկա» եք, կամ, ի՜նչ, իմանաս, միգուցե մինչև այժմ սոսկ ծպտված թուրք եք եղել, իսկ հիմա արդեն կարող եք անթաքույց:
Ավելին, գուցե ձեզ թվում է, թե նման պատկերը հեղինակի բորբոքված երևակայությունից հյուսված պատկեր է, բայց դա, ցավոք, միանգամայն տեսանելի հեռանկար է: Բացի այն, Հայաստանում այսօր իշխանության է ցինիկաբար՝ պրոթուրքական, թրքասեր ու թրքալեզ թյուրիմացությունների մի ստախոս ու երկերեսանի խմբոն, երկրում ինտենսիվորեն ծավալվում է սպառողների թրքացման գործընթացը: Դեռ զարմանալի է, որ, օրինակ նիկոլապաշտ Վարդենիսի շրջանում կամ Արարատում նիկոլականները արդեն չեն սկսել, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցիների քանդումն ու պղծումը, հայ հոգևորականների գլխատումն ու խարույկի վրա վառելը: Բայց մի անհանգստացեք, շուտով դարան էլ կհասնեն, ինչպես Նիկոլը հասել էր թուրքական վիլայեթի արդե՛ն վերածված Վրաստան, կարծեմ՝ Բաթում:
Հա, Նիկոլը հասել էր այնտեղ, և ինչպես պարզվում է՝ չերեզ Վրաստանի վարչապետ Թուրքիայի նախագահ և պատերազմական հանցագործ, հակահայ Էրդո՞ղանի վրա «դուրս գալու» համար:
Հայատյաց կռապաշտների կուռք Նիկոլը Վրաստանի վարչապետին աղաչել-պաղատել է, որ մի ձև դասավորի իր ու Էրդողանի հանդիպումը, ավելի ճիշտ՝ Էրդողանին փոխանցի, որ ուզում է նրան հանդիպել:
Այն, թե ի՞նչ նպատակով է Նիկոլը մի քանի օր առաջ մեկնել Վրաստան, կռահում ու արտահայտվում էին շատերը: Հիմնական կռահումն այն էր, որ Նիկոլը գնացել է թուրքերի հետ հերթական պայմանավորվածություններ ձեռք բերելու, Արցախը ծախելուց, ու գործնականում այդ գործարքը մարսելուց հետո, նա անցել է Հայաստանի մնացյալ ծվենները, առաջին հարթին՝ Սյունիքը թուրքերին ծախելուն:
Ու, այո, այդ կռահումներն ու կանխատեսումներն, ըստ էության, ճիշտ դուրս եկան, քանզի Էրդողանի վերջին գաղտնազերծող հայտարարությունները հաստատեցին՝
ա) Նիկոլը հանդիպում է խնդրել,
բ) Նիկոլը ժողովրդի թիկունքում, գաղտնի պայմանավորվածություններ է քննարկում թուրքերի հետ:
Ավելին, Էրդողանի հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք դրել են մի շարք պայմաններ, որոնց կատարումը «դրական ազդակների» մասին նիկոլական հայտարարություններից ավելին են:
Չի բացառվում՝ Էրդողանը լրացուցիչ պայման է դրել, որ եթե Նիկոլը շատ է ուզում անձամբ հանդիպել իրեն, ապա պետք է տեսախցիկների առաջ կզի ու համբուրի թուրքական բռնակալի հողաթափը: Չնայած, հոգեբանորեն դրանք արդեն համբուրել են ու, այնպես որ, ցուցադրական պահն էական չէ:
Էականն այն է, որ
ա) ինչպես Ալիևի հետ «պայմանավորված պատերազմի» պարագայում, առկա է Նիկոլի կողմից որոշակի գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերելու անթաքույց մղում,
բ) այդ պայմանավորվածությունները կամ դրանց նախընթաց շփումները հնարավորինս գաղտնի են պահվում և իրականացվում են ժողովրդի թիկունքում,
գ) թուրքական կողմի հետ շփումները ընդգծված հակահայկական բովանդակություն ունեն և, մեծ հաշվով, ծառայում են այն բանին, թե ինչպես անեն, որ Նիկոլին հնարավորինս պահեն ՀՀ իշխանության ղեկին՝ թուրքական ծրագիրը համարյա ըստ «ալթայ» պլանի լիարժեք իրականացնելու համար, դեռ մի բան էլ ավելին:
Ի դեպ, եթե որևէ մեկը դեռ կասկածում է, որ Նիկոլը թուրքական դրածո է, ապա թող հիշի, թե առաջինն ով ու ինչպիսի վայնասունով արձագանքեց Նիկոլի հրաժարականի պահանջով Հայաստանի մի խումբ զինվորական գեներալների հայտարարությանը: Այո, էրդողանն էր ձայնը գլուխը գցել: Նրան թվում էր, թե Հայաստանում գեներալներ կան, մինչդեռ, պարզվեց, որ գեներալական ուսադիրներով բալետ պարողներ են: Հետևաբար, արդեն ոչ մեկը չի խանգարում, որ այսօր Էրդողանը Նիկոլի հետ «խաղեր տա»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը