12 06 2021

Ժեխի մարմնավորումն անցել է բացահայտ, անթաքույց սպառնալիքների

Ժեխի մարմնավորումն անցել է բացահայտ, անթաքույց սպառնալիքների

Զազրելիության մարմնավորում Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ, անթաքույց սպառնալիքների: Նրա ասածները միգուցե կարելի էր և մի անհավասարակշիռ, ավանտյուրիստ, գլխակեր ու պաթոլոգիկ ստախոսի հիստերիկ բռնկում համարել ու շնաբարո դուրսպրծուկի վնգստոցի տեղ էլ չդնել:

Բայց դա կլիներ անլուրջ մոտեցում այն նախապատրաստվող, եթե ոչ՝ նախապատրաստված նոր ոճրագործությանը, որ հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ ուզում են հունիսի 20-ին իրականացնել և շարունակել արդեն բացահայտ թշնամանքով հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ու նրա կողքը կանգնածները:

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, վերջին օրերի նրա հայտարարությունները միտված են 1 նպատակի. ընտրությունների հողի վրա, անկախ քվեարկության արդյունքներից, հրահրել ներհասարակական բախումներ, եթե ոչ՝ քաղաքացիական պատերազմ: Դա նրա միակ ու վերջին շանսն է՝ կատարել իր գործատու թուրք-ադրբեջանական տանդեմի առջև ստանձնած պարտավորույթունները, մասնավորապես՝ իսպառ կործանել Հայաստանը, որպես պետական միավոր, դրա դիմաց ստանալով Էրիվանի վիլայաթի վալու խալաթն ու չստերը, կամ էլ՝ կանադաներում, ինչ-որ տեղ երփներանգ նասկիներով ճոխ առանձնատանը հեծանիվով ֆռֆռալու հնարավորությունը…

Այդ նպատակին հասնելու համար, արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու ոչ մի բանի առջև: Ավելին, նա պատրաստվում է արյունահեղություն իրականացնել: Հստակ գիտակցելով, որ ինքն արդեն իսկ պարտված է առաջիկա ընտրություններում, նա իր կողմնակիցներին հունիսի 21-ին հրավիրում է հրապարակ… իր հաղթանակը տոնելու:

Բայց հարցն այդ հայտարարությունը չէ միայն: Հարցը այն խելագարական ատելությունն է, որ նա տարածում ու հրահրում է արդեն անխտիր բոլոր հայերի դեմ, հասարակության գրեթե բոլոր շերտերի և մասնագիտական խմբերի դեմ, լինեն հոգևորական, բիզնեսմեն, զինվորական, պետական ծառայող, ուսուցիչ, լրագրող, իրավաբան: Վաղը արդեն հարձակվելու է բժիշկների, ինչո՞ւ ոչ՝ տաքսիստների վրա, եթե իմանա, որ արդեն տաքսու վարորդների մի զգալի մասն էլ է իր դեմ:

Այս պատուհասը, մի քանի տասնյակ մեքենաներով «մասսովկան» քաղաքից՝ քաղաք, գյուղից՝ գյուղ տանելով, տեսախցիկների առաջ «լայն աջակցույթուն» է ցուցադրում, շարունակ սպառնում է, հոխորտում է, շարունակ ջարդել, տրորելուց է խոսում, ըստ որում չունենալով առաջարկելու ուրիշ ոչինչ: Ասենք, ոչնչությունն ի՛նչ կարող է առաջարկել:

Նիկոլ Փաշինյանի հաշվարկն այն է, որ կհաջողվի կատարել այնպիսի մասշտաբային ընտրակեղծիքներ ու հայտարարել այնպիսի «թվեր», որ մյուսները շոկի մեջ ընկնեն: Ասենք, ինչո՞ւ կհայտարարի: Արդեն հայտարարել է, ու մի քանի անգամ, թե ինքը՝ 60 տոկոս ձայն ունի, այնինչ, իրականում արդեն 10 տոկոս էլ չունի:

Ու դրա լավագույն ապացույցը Գյումրիի ու Վանաձորի նրա հանդիպումներն էին և այդ հանդիպումների՝ վերևից արված լուսանկարները, ըստ որում՝ 2018-ին նույն վայրերում նույն Նիկոլի ունեցած հանդիպումների լուսանկարների համադրությամբ: Եթե 3 տարի առաջ Հայաստանի երկրորդ ու երրորդ խոշոր քաղաքների հրապարակներում ասեղ գցելու տեղ չկար, ապա հիմա 2021-ի այս օրերին, բնականաբար, նույն Նիկոլը ճղճղում էր արդեն դափ-դատարկ հրապարակներում: Եթե ոստիկանական ահաբեկումներով, սպառնալիքներով «բերման ենթարկված», ինչպես նաև տարբեր տեղերից հավաքագրված ու հետը պտտեցվող «մասովկայի» հազիվ 200-300 հոգուն չհաշվենք՝ լրիվ դատարկ: Չնայած, այդ 200-300-ը ավելի շուտ ընդգծում էին նրա ակնհայտ տապալումը:

Դա ինքն էլ է տեսել ու շատ պարզորոշ հասկացել: Դրա համար էլ գործարկել է «վերջին շանսը»՝ հունիսի 21-ին մի նոր «մարտի 1» անելը:

Մնում է հուսալ, որ ազգային ուժերն ու հիմնական ազդեցիկ ուժերը նույնպես պատրաստ են շիզոֆրենիկ խաղացող «Նիկոլ Փաշինյան» թուրքական նախագծի այդ սցենարին և ունեն կոնկրետ հակաքայլեր:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ