Ինչ օյինբազությունների էլ դիմի Նիկոլ Փաշինյանը, նա, միևնույն է, հեռացող ղեկավար է: Եթե նման չարիքին կարելի է, առհասարակ, անվանել «ղեկավար»: Թերևս միայն խոսակցական բառուբանի այն իմաստով, որ նա ղեկը վարի տվող, այն է՝ կործանող է: Նորմալ ընկալման տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանը տեղով վարչաղետ է, ու ցավոք, այդ վարչաղետության հետևանքները ակնհայտ են, իրականություն են ու դեռ մի տևական ժամանակահատված, եթե ոչ՝ տասնամյակ Հայաստանն ու հայությունը պետք է համառ ու տքնաջան աշխատեն, որպեսզի հաղթահարեն սրա ու այս «թավշյա» մանկուրտների գործած ավերների հետևանքները: Դա էլ այն դեպքում, եթե Հայաստանը թոթափի այս թրքահպատակների լուծը, վերականգնի ինքնիշխանությունը և ձևավորի նորմալ, աշխատունակ ու արդյունավետ ղեկավարություն:
Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախաձեռնել է «արտահերթ ընտրություններ» կոչվող խեղկատակություն և լիովին նետվել է քարոզարշավի մեջ: Բնականաբար, նա նպատակ ունի կամ վերարտադրվել, որպես իշխանություն, կամ առնվազն պահպանել իր քաղաքական գոյությունը, թեկուզ՝ փոքրաթիվ խմբակցությամբ մտնելով ԱԺ: Զուգահեռաբար, նա հաշվարկում է, որ «արտահերթ ընտրություններով» կարող է «ջրել» ազգի և պետության դեմ իր և իր գլխավորած չարաղետ կառավարության գործած հանցանքները, իսկ պարտության ու կապիտուլյացիայի խարանը տարածել մյուս բոլորի վրա:
Թե էլ ինչ հաշվարկներ և սրիկայություններ են խմորվում նրա սատանայամիտ գլխում, դժվար է ասել: Փոխարենը կարելի է միանգամայն վստահորեն կանխատեսել, եթե ոչ՝ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում հեռացող ղեկավար է, լինի դա «արտահերթ ընտրություններով», թե առանց ընտրությունների:
Ըստ այդմ՝ հարց է ծագում, թե պե՞տք է արդյոք պետական ապարատին և ուժայիններին հեռացող ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի օրերը, որպես վարչապետ, ակնհայտորեն հաշվված են․ էսօր կա, էգուց՝ չկա: Սա ավելի է ընդգծում վերոնշյալ հարցը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարաններն են լյումպենները, մանկուրտները, տոտալիտար և օտարածին աղանդավորական խմբերը, սորոսաթուրքական 5-րդ շարասյունը, ոստիկանությունը, պետական համակարգում աշխատողները: Գումարած՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները, որոնք, իհարկե, ոչ մի կերպ չեն ցանկանա զրկվել «Նիկոլ Փաշինյան» անուն-ազգանունով ու նաև իրենց հոգեհարազատ, գրեթե՝ եղբայրակից «ոսկե ձկնիկից»:
Ինչ վերաբերում է աղանդավորական ու ազգուրաց «զանգվածներին», ապա դրանց հարցը պարզ է: Դրանց հարազատ զավակին էլ եթե Նիկոլ Փաշինյանն իրենց աչքի առաջ մորթի, նրանք էլի վազելու են Նիկոլ Փաշինյանին լպստելու և «ջուջուլն ուտելու»: Հենց այնպես չէ, որ այդօրինակ զոմբիներին հանրության սթափ հատվածը կնքել է «ջուջուլակերներ»:
Իսկ այ, ոստիկանության և պետական ապարատի կողմնորոշման հարցը իսկապես կարևոր է: Դե, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ոստիկաններին արդեն իսկ «քեշ փողով» առած ունի: Բայց, կարծում ենք, որ նա սխալվում է: Համենայն դեպս, չենք կարծում, որ ոստիկանությունում համատարած ծախու արարածներ են ընդգրկված:
Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգում աշխատող հայրենակիցներին, ապա կարծում ենք, որ նրանց արդեն խորապես ձանձրացրած պետք է լինի արդեն 3 տարի շարունակ հոգեխանգարված հրաբուխի խառնարանում գտնվելը:
Թե՛ ոստիկանները, թե՛ պետական կառավարման համակարգի աշխատակիցները պետք է գիտակցեն, որ իմաստ չունի կառչել հեռացող Նիկոլ Փաշինյանից, քանզի դա իրենց էլ է տանելու կործանման ու ոչ միայն կործանման:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը