24 03 2021

«Թավշյա» անթավիշ անբարոյականության ու ցինիզմի անհաշիվ երանգները

«Թավշյա» անթավիշ անբարոյականության ու ցինիզմի անհաշիվ երանգները

Խայտառակությունը, որ արձանագրվեց պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անմիջական ու ակտիվ դերակատարմամբ, ոչ միայն խորհրդանշական է, այլև բնութագրական՝ Նիկոլ Փաշինյանի և նրա նմանների իշխանության համար:

Հակիրճ. ի՞նչ է տեղի ունեցել: «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարեց, որ դադարեցնում է Բաղրամյան պողոտայի՝ խորհրդարանի շենքին մերձակա հատվածի շրջափակումը: Դրանից որոշ ժամանակ անց, Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում զետեղեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր կենցաղային աղբի մեջ «կորած» ասֆալտապատ փողոց, հետին պլանում՝ ինչ-որ վրան, լույսեր և... սաղարթախիտ ծառեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը (կարգավիճակով՝ փոխնախարար) պաշտոնապես պնդում էր, որ լուսանկարում պատկերված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Բաղրամյան պողոտան, պողատայի՝ նախքան այդ ՀՓՇ-ի կողմից փակված հատվածը:
Այդ լուսանկարը կայծակնային արագությամբ տարածեցին հատկապես նիկոլական ֆեյքերն ու իշխանական «ֆեյք-ֆաբրիկանաերի» ագիտպրոպի «ուտիճները» («տառականներ»), բնականաբար, համեմելով նորմալ հայ մարդկանց հասցեին անեծքներով, լուտանքներով, հայհոյանքներով և թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցներին բնորոշ կոյուղաբառապաշարի այլ դրսևորումներով:
Պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից միտումնավոր կեղծ տեղեկություն տարածելը, ակնհայտորեն կեղծիք կատարելը, ըստ էության, կարելի է համարել կազմակերպված վարկապեկման քարոզչական գործողություն:
Ինչ վերաբերում է լուսանկարեին, որտեղ, իբր Բաղրամյան պողոտան էր պատկերված, ապա ժամանակակից որոնիչների միջոցով ամենևին բարդ խնդիր չէր պարզել, որ այդ նկարը հրապարակվել է գրեթե 5 տարի առաջ, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում, «Քաղաքի օրը» նշելուց հետո ուկրաինական այդ բնակավայրի փողոցներում կուտակված աղբի մասին այս նյութում

Ճիշտ է, առանաց դրա էլ դժվար չէր կռահել, որ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կեղծ լուսանկար է հրապարակել՝ ուշադրություն դարձնելով առատ տերևակալած ծառերին: Բայց այն բանից հետո, երբ Պետական բարձր պաշտոն զբաղեցնող նիկոլականի կողմից կանխամտածված կեղծիք տարածելու փաստը լիովին բացահայտվեց, երբ արդեն նրա ուղղությամբ սկսվեց վիրավորական և սուր արտահայտությունների տարափը, նա ջնջեց իր այդ գրառումը, մի հատ էլ ներողություն խնդրեց: Բայց սև գործն արդեն արված էր, քանզի հարյուրավոր ֆեյքեր ու իշխանական քարոզչության այլ պարազիտներ ա) կեղծ լուսանկարը տարածել էին, բ) շարունակում են կեղծիքը ներկայացնել որպես եղելություն:
Սա, գիտեք, շատ է հիշեցնում այն պատմությունը, երբ մեկ այլ նիկոլական տարիներ առաջ լկտի սուտ էր տարածել հարգարժան ռազմական մի գործչի հասցեին, ըստ էության՝ զրպարտել էր, ապա տարիներ անց, դատարանի որոշմամբ՝ ներողություն խնդրեց...

Քանի՞ գրոշ արժեն նման «ներողությունները»: Ոչ մի գրոշ չարժեն: Առավել ևս, նման անձանց կողմից, ովքեր կանխամտածված են կեծիքի դիմում:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի հարցում գերպրոֆեսիոնալ են՝ ստելու, կեղծարարության ասպարեզում, կարելի է ասել՝ մրցակցությունից դուրս: Ճիշտ է, դրանց բոլոր ստերը մերկացվում ու բացահայտվում են, սակայն դա ոչ մեկին առանձնապես չի հուզում:

«Թավշյա» անթավիշ անբարոյականությունն ու ցինիզմը դարձել են ընդունված գործելակերպ, իրենց բոլոր քստմնելի երանգներով: Եթե ընդունակ են հերոս Աբաջյանի կեղծ «պապի» բերել միտինգային հարթակ ու ձայն տալ, ընդունակ են նաև այլ այլանդակությունների, որոնք բազմիցս դրսևորել են: Նմանների համար որևէ խնդիր չէ նոյեմբերի 9-ի երեկոյան գրել, թե Շուշիի մոտ մարտեր են ընթանում, իսկ մի երկու ժամ անց կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրել: Մի լուսանկարն ի՞նչ է, որ չկեղծեն: Սրանք, որ հանրությանը հրամցնում էին ուկրաինական քաղաքներից մեկի (կարծեմ՝ Լուգանսկի) ռմբահարված օդանավակայանի նկարը, որպես... պատերազմի ընթացքում հայկական զինուժի կողմից խոցված Գյանջայի ռազմական օդանավակայան, ավելի մեծ կեղծիքների էլ կդիմեն և դիմել են: Սրանց, ախր, ամեն ինչն է կեղծ՝ արցունքներից մինչև ցուցադրվող «հույզեր»:

Նույնը՝ այսպես կոչված՝ «արտահերթ ընտրությունների» մասին:

Ըստ այնմ, անընդունելի է որևէ ընտրության, որի ոչ միայն մասնակիցը, այլև կազմակերպման ու անցկացման պատասխանատուն կլինեն այս պաթոլոգիկ կեղծարարները, ցինիկ ստախոսներն ու անպատասխանատու-անհաշվետուները:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ