Ըստ ամենայնի, Նիկոլն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը։ Եթե դատելու լինենք մարզերում շրջիկ գաստրոլների ժամանակ իր շուրջ հավաքած ամբոխի նկատմամբ նրա վերաբերմունքից, ապա հողատուն ակնկալում է ստանալ մեր հասարակության թրքասեր, հարմարվողական, սեփական ուղեղի գոյությունը մառացած, ծագումից հրաժարված, հիշողությունը կորցրած զանգվածի քվեները։ Այս իրողությունը շատ ավելի ցայտուն դրսևորվեց շաբաթ` մարտի 20-ին Արագածոտնի մարզ կատարած այցելությանների ընթացքում։
Հարյուրավոր ոստիկաններով ու ողջ տարածքը նշանառության տակ առած դիպուկահարներով շրջապատված Նիկոլը Ներքին Բազմաբերդի հրապարակում ժամավարձով հավաքած ամբոխին, օրինակ, ասաց, թե ինքը «չափազանց մեծ ձեռքբերում» է ունեցել, քանի որ «ագրեսիվ ուժեր»-ի առկայության պայմաններում կարողացել է «քաղաքացիական բախումներից խուսափել»։ Իսկ իր ժամավարձն ստանալուց հետո ամեն ինչի հետ համաձայնող անմիտ ամբոխի միջից, բնակաբար ոչ ոք չէր հակադարձելու, որ հենց Նիկոլն է ագրեսիան դարձրել քաղաքական հաշվեհարդարի գործիք ու «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու», «սատանա որոնելու» ռեպրեսիվ հրահանգներ տվել։
Նման ռեպրեսիաներ տեսած ամբոխի մեջ չէր էլ կարող լռելու վարձն ստացած որևէ մեկը ժողովրդի կարծիքն արտահայտեր ու ասեր, որ ողջ ժողովուրդը Նիկոլի հրաժարականն է պահանջում նախ և առաջ` թշնամուն Արցախը նվիրելու և թուքի հետ կապիտուլյացիա ստորագրելու համար, ապա նաև` քաղաքացիական պատերազմ հրահրելու նիկոլական պլանը կանխելու նպատակով։ Իսկ քանի որ Ներքին Բազմաբերդի հրապարակում հիմնականում դպրոցականներ, մանկահասակներ, տեղական ու բերովի իրենցքայլականներ ու քպականներ էին հավաքվել, ապա նիկոլական ստերին ընդդիմախոսելու հնարավորույթունն ինքնին զրոյացվել էր։
Իհարկե, սա գիտեր նաև Նիկոլը, և անվարան ստելու, նաև իր թրքահաճո ծրագիրը ներկայացնելու հնարավորությունից ոգևորված, Ներքին Բազմաբերդում հավաքված իր կռապաշտներին նա հայտնեց, որ իր «ամենամեծ մարտահրավերն» այն է, որ թուրքն ու ադրբեջանցին իրեն «ընկալում են որպես թշնամի»։ Եվ այդ «փակ շղթա»-յում իր նախընտրած լուծումը` թուրքի ու ադրբեջանցու պահանջները հլու-հնազանդ ու ամբողջովին կատարելն է`. «առաջ գնալու ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է»։ Եթե առաջիկայում սա է լինելու Նիկոլի նախընտրական քարոզարշավի իմաստն ու նպատակը, ապա միանշանակ է, որ դավաճանին քվե կարող են տալ միայն այն դատարկամիտները, ովքեր արդեն հաշտվել են թուրքահպատակ դառնալու ու ազգային ինքնությունից հրաժարվելու մտքին և պատրաստվում են ապրել կուշտ ստրուկի կյանքով։
Նիկոլն առաջիկայում էլի մարզեր ոտատակ կտա, կարող են թրքասերները աղուհաց մատուցելու մրցույթ կազմակերպել․ ժողովուրդն էլ, ի վերջո, կիմանա, թե որ մարզում քանի թուրքին հանձնված կա։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը