18 03 2021

Ամփոփենք այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Փաշինյանին ու նրա խմբոնին

Ամփոփենք այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Փաշինյանին ու նրա խմբոնին

Շարունակենք պարզ արձանաՇարունակենք պարզ արձանագրման եղանակով ամփոփել այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբոնին: Նախորդ անդրադարձում գրման եղանակով ամփոփել այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբոնին: Նախորդ անդրադարձում հիմնականում նշել էինք արտաքին-քաղաքական բնույթի և նախապատերազմական շրջանին առնչվող մեղադրանքները: Այժմ փորձենք կենտրոնանալ ներքին քաղաքական, կառավարման, տնտեսական, հասարակական և մասամ՝ ռազմական ուղղությունների վրա:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանն ու նրա «քայլաթիմը» ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև... 

  • Հետևողականորեն ու անընդհատ իրականացրել են ներքին թշնամանք, ներհասարակական ատելություն տարածող քարոզչություն, որը նպատակաուղղված է  հասարակության պառակտմանը, հասարակական համախմբման հնարավորությունների էական նվազեցմանը: Մի գործոն, որն առանցքային նշանակություն է ստանում արտաքին վտանգի, պատերազմի ժամանակ:
  • Իրականացվել է թիրախավորված և ակնհայտ քաղաքական հետապնդում ինչպես ՀՀ նախկին ղեկավարների, այնպես էլ 2018-ի մայիսից փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր հասարակական, քաղաքական գործիչների, պարզապես ակտիվ քաղաքացիների դեմ:
  • Շարունակաբար ոտնահարվել են ժողովրդավարության նորմերը, մարդու իրավունքները, ոտնահարվել են Սահմանադրության նորմերը, առհասարակ, խախտվել է պետության սահմանադրական կարգը: Իշխանության բնորոշ վարքագիծ են դարձել իրավական բացարձակ բեսպրեդելը, կամայականությունը, որոնք, ի լրումն, դրսևորվել են ամենացինիկ եղանակներով, առավելապես լկտի ու անհեթեթ ստերով «փաթեթավորված»:
  • Իշխանությունը ձևավորել և ամենակատաղի ձևով շահագործել է սոցցանցային «ֆեյքաֆաբրիկաներ»:  
  • Միանգամայն կանխամտածված և ծրագրված կազմաքանդել և քաոտիկ վիճակի են մատնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը: «Բարեփոխումների» անվան տակ իրականացրել են այնպիսի «կառուցվածքային փոփոխություններ», որոնք նկատելիորեն նվազեցրել են պետական կառավարման համակարգի կազմակերպվածությունը և արդյունավետությունը: Հանգամանք, որ գերկարևոր նշանակություն է ստանում խոշոր մարտահրավերների ժամանակ, կոնկրետ՝ պատերազմական պայմաններում:
  • Անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով պայմանավորված՝ ոչ լրիվ 3 տարվա ընթացքում անընդհատ փոփոխվել են պետական ուժային կառույցների ղեկավարները: Այսպես. 2018-20թթ. ընթացքում շուրջ 5 անգամ փոխվել է ԱԱԾ տնօրենը,  մի 3-4 անգամ փոխվել է ոստիկանապետը, 3 անգամ փոխվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Նույն փաշինյանական կապրիզներով պայմանավորված՝ ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում 3 անգամ փոխվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարը, փոխվել են բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարները: Թե ուժային կառույցներում ու հատկապես բանակում ինչ ավերածությունների կարող են  հանգեցնել նման հաճախակի, արտաքուստ՝ հիստերիկ-կապրիզային մոտիվներով հրամանատարների փոփոխությունները, կհասկանան բոլորը, բացի անուղեղ-նիկոլականներից: Խնդիրն այն է, որ ուղեղակիր-նիկոլականները և անմիջականորեն Նիկոլ Փաշինյանն այս ամենը արել են ոչ թե հախուռն կամ պահի դրդմամբ (ինչպես թվացել է կոնկրետ վերանշանակումների պահին), այլ միանգամայն կանխամտածված և ծրագրված: Թե դա ինչի հանգեցրեց կամ ինչ ավերիչ ազդեցություն էր թողել կոնկրետ բանակի վրա, բացահայտ երևաց «տարօրինակ պատերազմի» ընթացքում:
  • Միտումնավոր իրականացվել է այնպիսի «տնտեսական քաղաքականություն», արվել են այնպիսի աբսուրդային հայտարարություններ, որոնք անխուսափելիորեն պետք է Հայաստանից հնարավորինս հեռու վանեին բոլոր հնարավոր ներդրողներին: Լիներ դա «Ամուլսարի պատմությունը», բանկային գաղտնիքի վերացումը, երկրում գործող խոշոր ընկերությունների «ռեյդերական զավթումները», թե ռուսական կապիտալով ընկերությունների դեմ բացահայտ հետապնդումները:

Ըստ էության, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրիչ հայտարարություններով պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնելուն և վերսկսումն արագացնելուն զուգահեռ, արվել է հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ այդ «տարօրինակ պատերազմից» առաջ Հայաստանն ու Արցախը տնտեսապես լրջորեն թուլացնելու նպատակով: Դա արվել է կանխամտածված, ծրագրված, այլ ոչ թե այն պատճառով, որ (ինչպես թվում էր շատերին), սրանք անփորձ են, անտեղյակ կամ պարզապես հիմար:

Իրենք միանգամայն հստակ իրականացրել են իրենց պատվիրատուների հանձնարարականները:

  • Կոնկրետ պատերազմի և հետպատերազմական ընթացքի վերաբերյալ մեղադրանքի կետերն այնքան շատ են, որ թերևս մեկ առանձին անդրադարձով արժե ներկայացնել՝ սկսած անպետք զինատեսակների անհասկանալի գնումներով, վերջացրած՝ կանոնավոր բանակը «ֆիդայական ջոկատների» վերածելուն նպատակաուղղված քայլերով: Այստեղ առայժմ նշենք ընդհանրական ձևակերպումը: Նիկոլ Փաշինյանն ու իր քայլաթիմը ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև միտումնավոր իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք անխուսափելի են դարձրել Հայաստանի ու Արցախի պարտությունը: Պարզ ասած՝ միտումնավոր պարտության են տարել մեր բանակը, մեր երկիրը, մեզ: Շատ հավանական է՝ թշնամու հետ ուղղակիորեն փոխպայմանավորված, բայց դա արդեն թող պարզի ապագայի քննչական խումբը:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ