10 03 2021

Գեներալների շարքում Նիկոլը դավաճան կգտնի՞

Գեներալների շարքում Նիկոլը դավաճան կգտնի՞

Նիկոլ Փաշինյանը, որ ինքն իրեն դեռևս ՀՀ վարչապետ է կարծում, հայտարարել է, թե ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը «իրավունքի ուժով» ազատված է զբաղեցրած պաշտոնից: Ողջ հարցն է սակայն, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանի հերթական բարբաջանքն առանձնապես բանի տեղ դնող չկա կարծես: Այսինքն, շատ քչերին է գործնականում հետաքրքիր, թե նա այնտեղ ինչ է դուրս տալիս:

Երկրորդը. հարց է, թե «ա»-ն ասելուց հետո, ինչ «բ» է ասելու Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, ո՞ւմ է փորձելու դնել ԳՇ պետի պաշտոնում՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն: Տվյալ դեպքում բուն հարցն այն է, որ, օրինակ հերթական որևէ Քյարամյանի կամ, ասենք, Դանիել Իոաննիսյանի չես կարող վերցնել ու զինվորական գեներալի կարգավիճակ պահանջող պաշտոնի նշանակել:

Իսկ դրանից ծագում է մեկ այլ հարց. հայ, Հայաստանի զինվորական գեներալների շարքում կգտնվի՞ որևէ «շտրեյկբրեխեր» (գերմ. Streikbrecher – գործադուլ ջարդող, այսինքն՝ գործադուլավորներին դավաճանող և գորածտուների համար աշխատող): Ավելի պարզ ասած՝ հայ գեներալների ու բարձրաստիճան զինվորականների շարքում կգտնվի՞ այնպիսի մեկը, ով կամովին կհամաձայնի անձամբ ու սերնդե-սերունդ կրել դավաճանի խարան:

Այն զինվորականը, ով կընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն ու նրա ձեռքից կվերցնի ԳՇ պետի պաշտոն, առնվազն դավաճան է, եթե ոչ՝ դահիճ, թիկունքից դանակ խրող և այդպես շարունակ: Մի խոսքով, նմանին ինչ էլ ասեն՝ տեղին կլինի, ով ուզում է լինի, մինչ այս ինչ վաստակ ուզում է՝ ունեցած լինի:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի պարագան նկատի ունենալով, նա ավելի ազնիվ կվարվեր, եթե իր գործատու Էրդողանից խնդրեր, որ նա Թուրքիայի գլխավոր շտաբից մի թուրք գեներալ ուղարկեր Հայաստանի ԳՇ պետի պաշտոնում նշանակելու համար: Դրանից ինչ ասես՝ սպասելի է, իհարկե, բացի... ազնվությունից: Գլխակեր-հողատուն միայն նենգության է ընդունակ:

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ