02 03 2021

Ժողովրդագրական աղետ. Նիկոլ Փաշինյանի իշխանության մահաբեր ընթացքը շարունակվում է․ Թվեր

Ժողովրդագրական աղետ. Նիկոլ Փաշինյանի իշխանության մահաբեր ընթացքը շարունակվում է․ Թվեր

2020 թ․-ը, առանց չափազանցության, անկախ Հայաստանի պատմության ծանրագույն տարին էր, որի աղետալի հետևանքների հետ համեմատելի չեն անգամ 90-ականների էներգետիկ ճգնաժամի, ցրտի, չքավորության, պատերազմի տարիները։ Անցյալ տարվա ժողովրդագրական ցուցանիշները, որոնք հրապարակվել են վիճակագրական կոմիտեի կողմից, դրա վառ արտացոլումն են՝ մահացությունների կտրուկ աճ, բնակչության բնական հավելաճի կտրուկ նվազում, ամուսնությունների թվի նվազում։

Ծնունդների ցուցանիշը անցյալ տարի էապես չի փոխվել գտնվելով վերջին երեք տարիների 36-36,5 հազարի շրջանակներում։ Այլ է պարագայն մահեր դեպքում։ Պատկերը հետևյալն է․

2018թ․

2019թ․  

2020թ․

25․751

26․186

35․371

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն նախորդ երկու տարիների Հայաստանում մահացածների թիվն աճել է ավելի քան 9 հազարով։ Դարձյալ, ըստ պաշտոնական վիճակագրության, 2020 թ․-ի հունվար-դեկտեմբերին կորոնավիրուսից մահացել է 3405 մարդ, իսկ ռազմական գործողությունների հետևանքով՝ 3213 մարդ։ Հիշեցնենք, որ ներկա պահին պատերազմում մեր զոհերի թիվը արդեն գերազանցել է 4000-ը չնայած փոխվարչապետի պաշտոնում հայտնված մի երիտասարդ մեկ ամիս առաջ պնդում էր, թե զոհերի թիվը չի անցնելու 4000-ը։ Եթե այդ թվին հավելենք ավելի քան 2000 անհայտ կորածներին (այնուամենայնիվ, հույս ունենք, որ անհետ կորածները կհայտնաբերվեն ողջ) և ծանր վիրավորում ստացածների շարունակվող մահերին, ապա պատկերը ավելի ողբերգական կդառնա։ Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանության մահաբեր ընթացքը մեր ժողովրդի համար շարունակվում է։

Այժմ ներկայացնենք բնական հավելաճի, այսինքն ծնվածների և մահացածների տարբերության ցուցանիշները․

2018 թ․

2019 թ․

2020 թ․

10․823 

9855

1077

           

Հայաստանի Հանրապետությունում բնական հավելաճը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նվազել է մոտ 9 անգամ։ Այսինքն, բնական հավելաճը 1000 բնակչի հաշվով կազմում է ընդամենը 0,4 տոկոս։ Ժողովրդագրական «դրական» ցուցանիշների մասին խոսացող «փորձագետների» ձայնը այս առնչությամբ ինչ-որ չի լսվում։

Ամուսնությունների ցուցանիշներն էլ հետևյալ կերպ են փոխվել․

2018 թ․

2019 թ․

2020 թ․

14․822    

15․561

12․179

      

Ամուսնությունների թվի ավելի քան 3 հազարով նվազումը պատերազմի հետ այս պահին կապ չունի։ Այն սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման ակնառու դրսևորումներից է։ Պատերազմի ազդեցությունը այս ցուցանիշի վրա առաջիկա տարիներին և անգամ տասնամյակի ընթացքում զգացնել է տալու։ 6-7 հազար զոհված երիտասարդների մեծ մասը չամուսնացած տղաներ էին։ Նրանց տարեկից կամ ավելի փոքր տարիքի աղջիկները այդքան փեսացուների պակաս կունենան ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ