Մեր երկրի վարչապետի հանցագործ բացակայությունն ու մեր պետական անտերությունն այնտեղ է հասել, որ Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում` վերահսկել հայ պաշտոնյաների այցերը, ելքն ու մուտքը Արցախ։ Էրդողանի հլու-հնազանդ վասալը Նիկոլի դավաճանական շռայլ նվիրատվություններից ակնհայտ գլխապտույտի մեջ է։ Նաև ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ ու հասկանալ, թե ինչո՞ւ ու ինչպե՞ս է Նիկոլին հաջողվում իրեն ո՛չ մի մեղադրանք չներկայացնել իր արդեն գործած պատերազմական հանցագործությունների համար։ Եվ քանի որ ու քանի դեռ Նիկոլը հեզորեն լուռ է, Իլհամը ավելին է ուզում։ Հիմա էլ հայի այցը Արցախ նա «սադրանք» է որակում ու սպառնում է նոր պատերազմավ։ Հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»։ Իսկ Նիկոլը իր խորը բունկերից վախենում է լույս աշխար դուրս գալ, մի ծպտուն հանել կամ գոնե շշուկով մրմնջալ` Իլհամ, քեզ պատերին կծեփեմ ու ասֆալտին կփռեմ, եթե մի անգամ էլ համարձակվես ասել, թե Արցախը անկախ չի կամ Ադրբեջանի մաս է։
Չէ. Նիկոլը չի համարձակվում թշնամուն որևէ կերպ հակաճառել, որևէ բան մերժել։ Իլհամը հո հայ ժողովուրդը չէ, որ ինչպես պատահի` խաբի, ինչով խելքին փչի` վախեցնի։ Եվ երկրի ծպտված, վախեցած, ժողովրդից ու երկրից «կորոնահամաճարակային իրավիճակ»-ի պատրվակով ինքնամեկուսացած վարչապետի փոխարեն խոսում է ԱԳՆ խոսնակը։ Ուստի միանգամայն բնականոն հարց է առաջանում. ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարել Նիկոլը, եթե նոյեմբերի 9-ից առայսօր հայտնի չէ, թե ինչով է զբաղված, ո՞ւմ հետ ու ի՞նչ բանակցություններ է վարում։ Ինչո՞ւ է նա պապանձվել, եթե ըստ ԱԳՆ խոսնակի` Իլհամի «պնդումները ամբողջովին սին և հիմնազուրկ են», եթե Արցախի կարգավիճակը չի փոփոխվել, եթե «ադրբեջանական կողմը խախտել և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ», երբ ոչ մի դիմադրության չհանդիպելով թշնամին շարունակում է պատերազմական հանցանքներ գործել ու չի կատարում իր պարտավորությունները։
Ամեն ինչ արդեն հիմա հուշում է, թելադրում է, որ ժողովրդից ու երկրից ինքնամեկուսացած ազգի դավաճանին ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ` որ նա Մոսկվա մեկնի։ Ահրաժեշտ է արգելել նրան` հայ ժողովրդին ու հայոց պետությանը որևէ կերպ առնչվող բանակցության մասնակցել ու որևէ բանավոր կամ գրավոր հայտարարություն կամ համաձայնագիր ստորագրել։ Հայության մերժումն ու անհամարհանքը վաստակածը այդ իրավունքներն ու լիազորությունն այլևս չունի։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը