Բոլոր տեսակի ու տրամաչափի բումերանգները, որ ԱՄՆ-ն աշխարհ է նետել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմա հետ են սլանում։ Այս օրերին հենց ԱՄՆ-ում է իշխանության փոխանցումը տեղի ունենում հրազենի փողերի տակ, ուղեկցվում երկրի ողջ տարածքում բռնկված ժողովրդական անհնազանդության ցույցերով, խռովություններով ու բախումներով, զոհերով ու վիրավորներով։ Հիմա արդեն նույն ԱՄՆ-ում են` հանուն «նախանշված նպատակի» անտեսվել աղաղակող ընտրախախտումները։
Հիմա արդեն նույն ԱՄՆ-ում է կատարվում այն ամենը, ինչ աշխարհի շատ ու շատ երկրներում լինում էր ընտրություններից հետո ու գունավոր հեղափոխության տեսքով. թեև ԱՄՆ-ում չկա ԱՄՆ դեսպանատուն` իր հինգերորդ շարասյունով։ Ամենայն հավանականությամբ, հունվարի 20-ից հետո ԱՄՆ-ն կունենա 78-ամյա նախագահ, ով ընտրվել է քվեատուների 280%-անոց մասնակցության, շների, կատուների, անչափահասների, օտարերկրացիների ու անգամ գերեզմանատների ամբողջական ցուցակներով քվեարկելու շնորհիվ։
Հենց դրա դեմ են ըմբոստանում ու բողոքում այլ կերպ քվեարկած ավելի քան 70 միլիոն ԱՄՆ քաղաքացիները, որոնց արտահայտած կամքը, ընտրությունների արդյունքները համարժեք, արդարացիորեն արձանագրելու օրինական պահանջը ոտնահարված է ու անտեսված է։ Իսկ ինչպես ասել է իմաստուններից մեկը, որոմ ցանողը ցորեն չի հնձի։ Եվ հիմա աշխարհում քամի տարածողներն իրենց տանը փոթարիկի զոհ կարող են դառնալ։ Արդեն իսկ միանգամայն դիպուկ «կատակ» է շրջանառվում սոցցանցում. «եթե ԱՄՆ-ում նկատեն, թե ԱՄՆ-ն ինչեր է իրեն թույլ տալիս ԱՄՆ-ում, ապա անմիջապես ԱՄՆ խաղաղապահ զորքները կներխուժեին ԱՄՆ և ԱՄՆ-ն կազատագրեին ԱՄՆ-ի բռնապետական լծից»։ ԱՄՆ-ն է ողջ աշխարհն ու ԱՄՆ-ն այսպիսին դարձրել։
Եվ հիմա չի կարողանում սանձել իր ստեղծած «կառավարելի քաոս»-ը, չի կարողանում ելք գտնել իր իսկ սանձազերծած անորոշությունից։ Հիմա ԱՄՆ-ում և՛ Թրամփը, և՛ Բայդենը նույնպիսի անելանելի ու անորոշ վիճակում են, ինչպես իրենց հլու կամակատարն ու մեր տեղական դավաճանը Հայաստանում։ Նույն անորոշությունն է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Լեհաստանում, Լիտվայում, Իրաքում, Եմենում, Թուրքիայում... Ամենուր, որտեղ ապավինել էին ԱՄՆ-ին ու տագնապած են մտքից, որ «նոր աշխարհակարգը» կարող է փուլ գալ իրենց գլխին։ Բոլորի դեպքում` ուղեղը ֆիզիկապես կա, բայց կապը գլխի հետ առհասարակ բացակայում է։ Բոլորին «ազատ մրցակցության» օրենքները հայտնի են, բայց բոլորը տեսնում են, որ դրանք դադարում են գործել մրցակցության ողջ ընթացքում։
Պատահական չէ, որ Բայդենին սպառնացող վտանգից խիստ սարսափած` Թրամփին առաջինը սկսեց դադապարտել Թուրքիան։ Էրդողանը ակներևաբար հույժ ծանրակշիռ մտավախություններ ունի, որ առանց ամերիկյան դեմոկրատների աջակցության չի կարողանա շարունակել Կովկասում սկսած իր ավանտյուրան։ Թե որքան խորն է Էրդողանի վախը` կարելի է կռահել իր մեջլիսի խոսնակի միջոցով արձակած ծղրտոցից. «Մենք անհանգստությամբ ենք հետևում ԱՄՆ-ում տեղի ունեցողին։
Մենք խորհուրդ ենք տալիս` ներքաղաքական ճգնաժամը լուծել օրենքի ու դեմոկրատիայի միջոցով»։ Իրոք, «տրամագծային փոփոխությունների» դարն ենք ապրում, եթե արդեն թուրքն է խորհուրդներ տալիս ամերիկացիներին։ Մեր տեղական դավաճանն էլ է փորձում հաղթահարել անորոշությունը. ամեն հնարքով քաղաքական օրակարգ է խոթում արհեստական, օրերի կյանք ունեցող թեմաներ, դրանց շուրջ իմաստազուրկ քննարկումներ է հրահրում, որոնց նպատակը միակն է. շեղել զարգացումների ընթացքը իր հրաժարականի կամ իշխանազրկման իրողությունից։
Մինչդեռ. ինչպես փորձության ժամին Թրամփին դավաճանեցին ու լքեցին անխտիր բոլորը, նույնը կլինի մեր տեղական դավաճանի դեպքում` ժողովրդի առաջին իսկ համախմբված, լավ կազմակերպված ու նպատակաուղղված բողոքի ցույցի, խռովության արդյունքում։ Հատկապես դա է ցուցում փաստը, որ ինչպես մեր տեղական դավաճանը` Թրամփն էլ դավաճանեց նույնիսկ իր աջակիցներին, որոնք անգամ Կոնգրեսը գրավեցին նրա համար, իսկ նա ձեռնպահ մնաց խռովությունը գլխավորելուց ու այն հեղաշրջման վերածելուց։
Բունկերներում թաքնվելով ու ժողովրդից մեկուսացած ապրող, արդեն գրեթե 2 ամիս միայն իր գոյատևումն ապահովող մեր տեղական դավաճանը հիմա շատ լավ է գիտակցում, որ իր թշնապաշտությամբ ստեղծած համապարփակ ճգնաժամի պայմաններում «յուրայինների» հավատարմությանը ապավինել այլևս չի կարող։ Նա հիմա անկյունում կուչ եկած առնետ է, որ ինքնապաշտպանման բնազդով կծոտում է ամենքին ու փրկվելու համար պատրաստ է ցանկացած մկան ծակ մտնել։ Ուստի, մնում է որ մենք համախմբվենք, միասնանանք, նպատակամղվենք ու փակենք բոլոր ծակերը, որտեղ կարող է սողոսկել մեր տեղական առնետը։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը