Այսօր, Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, Լենա Նազարյանն ասում է.
«Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում:
Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», - ասաց ԱԺ փոխխոսնակը:
Այսինքն, Լենա Նազարյանը խոստովանել է որ հոկտեմբերի 19-20-ին իրոք հնարավոր է եղել կանգնեցնել պատերազմը, առանց Շուշին հանձնելու, ընդամենը համաձայնվելով ինչոր փախստականների վերադարձի պայմանով, քաղաքը պահելով հայակական վերահսկողության տակ։ Ստացվում է, որ այդ պահին կանգնեցնելով մենք ոչ միայն չէինք հանձնի հաղթանակի սիմվոլ Շուշին, այլ նաև կփրկվեին հազարավոր մեր զինվորների կյանքեր։ Պատկերացնու՞մ եք, և դրան Փաշինյանը չի գնացել, որ իրեն չասեն Շուշին հանձնելես։ Լենա Նազարյանը միամտորեն, երևի թե, բացահայտեց, որ իրենք շատ էլ լավ իմացել են որ հնարավոր չէ հաղթել պատերազմում, նստել սպասել են թե հրաշք կարող է լինել, և հնարավոր է բեկում ունենալ, չմտածելով որ ռազմաճակատում ամեն րոպե հայ զինվոր է զոհվում։ Օնիկ Գասպարյանը և այլ բարձրաստիճան հրամանատարներ զգուշացրել են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որ պետք է անհապաղ կանգնեցնել, էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար՝ սրանք մտածել են թե՞ իրենց կմեղադրեն, չեն մեղադրի։ Կրնկնվեմ, այդ կորուստները միայն կիլոմետրերով հողեր չեն, դրանք քաղաքաներ և գյուղեր են, մարկանց պապական տներ են, ապրուստ, բիզնես, գերեզման, հուշարձան, սրբատեղի և իհարկե մեր 18-20 տարեկան տարիքից սկսած զինվորների կիսատ մնացած կյանքերն են, այդ բազմաթիվ զոհերի ընտանիքների խեղված ճակատագրերն են։ Միայն պատկերացրեք, նոյեմբերի 19-20-ից հետո զոհված հերոսի ծնողն իմանում է որ կարելի էր կանգնեցնել, իսկ չի կանգնեցվել որովհետև մտածել են որ իրենց կմեղադրեն որ իրենք համաձայնվել են, որ Շուշի ինչոր ադրբեջանցի փախստականներ գան։ Ստացվում է որ այդ պատերազմական դաժանագույն օրերին այս մարդիկ նստել մտածել են ոչ թե հայրենիքը, կամ զինվորների կյանքը փրկելու մասին, այլ թե ինչ կասեն, ինչում կմեղադրեն իրենց։ Մտածել են իրենց իմիջի մասին, որն այնքան թանկ է, որ մինչ օրս դեռ չեն գիտակցել թե ինչ ողբերգություն են բերել մեր բոլորիս տները, շարունակ խոսում են իրենցից։ Իսկ հիմա Շուշին հայաթափվել է, այնտեղ հիմա բացառապես ադրբեջանցիներ են, իսկ նոյեմբերի 19-20-ից հետո բոլոր զոհերի պատճառը հենց այդ որոշման արդյունքն է։ Ու այսքանից հետո տիկին Նազարյանը ասում է որ Փաշինյանից բացի ուրիշ վարչապետ չի պատկերացնում։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը