Նիկոլ Փաշինյանը որքան էլ արդարանա, թե պատերազմն անխուսափելի էր, կամավորները չգնացին սահման, գնացողները չկռվեցին, դավադրություն էր, զենքը քիչ էր՝ «սաղ վատն են, ես եմ լավը» ոճի մեջ, պարզից էլ պարզ է, որ այս պատերազմը տանուլ տալու ողջ պատասխանատվությունն իր ուսերին է։ Մենք կորցրեցինք 5 հազար զինվոր, քաղաքացիական անձինք, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, ընտանիքներ որբացան, տներ ավերվեցին-քանդվեցին, կորցրեցինք տարածքներ, սրբավայրեր, այրեցինք տներ, որ թշնամուն չհասնի, տնտեսության հերն անիծվեց ու միմիայն Նիկոլ Փաշինյանի պատճառով։
Բացատրեմ, որը ինչես եղավ, որ էլ չհարցնեք, այլ տեղ մեղավորներ չփնտրեք։
1․ Այս պատերզմից հնարավոր էր խուսափել, ով հակառակն է պնդում, անհասկացող է կամ մանիպուլյատոր ստախոս է։ Բանակցություները հստակություն են սիրում, բանակցություներում դու պետք է ունենաս մանևրի հնարավորություն, բայց երբ դու պահի թելադրանքով անկապ հայտարարություններ ես անում, տանում ես ճգնաժամի և փակուղի։
Օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, իսկ հետո ասում է «Արցախը Հայաստան է ու վերջ», սա աբսուրդ է և տանում է փակուղի։
Երբ Փաշինյանն առավոտ ասում է, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, երեկոյան ասում է, որ հարցը չունի դիվանագիտական լուծում, դա տանում է ճգնաժամի և փակուղու։
Երբ ինքն իր ձեռքով տապալում է բանակցություններն ու մատ թափ տալիս Ադրբեջանի նախագահի վրա, թե՝ դե ուրեմն, կերկխոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ, ու իրենք երկրում հեղափոխություն կանեն, դա սադրիչ հայտարարություն է և պատերազմի հրահրող։ Այո, պատերազմը հրահրել է Փաշինյանը։
2․ Պատերազմը հնրավոր էր արագ կանգնեցնել։ Պատերազմի առաջին իսկ օրից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբերակներ է առաջ քաշել, բայց բոլորը մերժվել են Փաշինյանի կողմից։ Այդ տարբերակներով սկզբում ոչ միայն չէին հանձնվելու Շուշին ու Արցախի մյուս տարածքները, այլև անգամ 7 շրջաններն ամբողջությամբ չէին հանձնվելու։ Նիկոլ Փաշինյանը մերժել է ամեն անգամ, մինչև Հայաստանի ու Արցախի համար ամենաոչձեռնտու տարբերակը։ Իսկ համաձայնել է, երբ պարզվել է, որ դրանից վատը պարզապես չկա։
Մենք այսպես պատերազմ չէինք հաղթի, որքան էլ ոգիներս ամուր լիներ։ Այսպես չեն պատերազմում, չեն հաղթում։
Նիկոլ Փաշինյանը, իր կինը, Արցախի նախագահը իրականում արեցին ամեն ինչ, որ Արցախը հայտնվի ծուղակում և փրկվելու որևէ շանս չունենա։ Նրանք այս ամենի պատասխանատուներն են, մնացած հրաման ստացող ու չբարձրաձայնողները ևս։ Այն զինվորականները որոնք նրանց անօրինական հրամաններն են կատարել և այժմ չեն խոսում ու պատմում, նույնպես պատասխանատու են, քանի դեռ չեն բացահայտել, խոստովանել և ապաշխարել։ Մենք բոլորս, այստեղ չեմ վախենա ասել, ամբողջ ժողովուրդը, հարցեր ունի և պատասխանները պետք է տրվեն, իսկ ընդհանուր առմամբ՝ վերոբերյալս է։ Ցավոք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը