Նիկոլ Փաշինյանը հանուն իր արած պետական դավաճանությունը արդարացնելու, տարաբնույթ ստեր է հորինում։ Թվերը կեղծում է հօգուտ իրեն, իրավիճակը բարդացնում է և այլն։
Մենք ասում ենք դու հանձնեցիր Արցախը, նա ասում է՝ ինչո՞ւ չեք ասում, որ ես փրկել եմ մյուս մասը։ Այսինքն, Արցախի կորուստը Նիկոլ Փաշինյանի համար ձեռքբերում է։
Փաշինյանն արդարանում է արդեն ուղիղ 7 օր, ամեն անգամ արդարանում է հերքելով նախկին ասածները, արդարանում է ստելով, թիվ նկարելով։
Մանիպուլացնում է անգամ Արցախում գտնվող զինվորների թիվը։
Այսպես, հայտնի բունկերային ելույթում ասում է, որ եթե հողերը չհանձներ, մեր 25 հազար զինվորները կկոտորվեին։
Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանին ասում է, որ եթե հողերը չհանձներ, 20 հազար զինվոր կզոհվեր, և ինքը այդքանի կյանք փրկել է, ստացվում է։
Իր խոսնակի հետ այսօրվա հարցազրույցում արդեն բերում է 30 հազար թիվը։
Ժամեր անց ելույթ է ունենում Ազգային ժողովում և հայտնում է 35 հազար փրկված զինվորի մասին։
Ստացվում է՝ ոնց ուզում է՝ կրակում է թիվը, ըստ երևույթին՝ ավելի շատացնում՝ ցույց տալու համար իր արածի «հզորությունը»։ Պատճառն այն է, որ համոզելը, արդարանալը այլևս չի ստացվում, և նա ամեն անգամ ստիպված է էլ ավելի մեծ թիվ հորինել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը