13 11 2020

ՊՆ-ն, Գլխավոր Դատախազությունը և Հանրայինի տնօրենն արձագանքում են զինվորական համազգեստով հայհոյախառն տեսանյութին

ՊՆ-ն, Գլխավոր Դատախազությունը և Հանրայինի տնօրենն արձագանքում են զինվորական համազգեստով հայհոյախառն տեսանյութին

Հանրայինի լրատվականը պատերազմի դադարից հետո կարծես, շարք է սկսել՝ լուրերի թողարկման մեջ զինվորական կամուֆլյաժով ամեն օր քաղաքական քարոզչություն անող խմբերի է ցույց տալիս, որոնքակնհայտորեն միտում ունեն վարչապետի հրաժարականը պահանջող հասարակությանը սպառնալուն:Հանրային հեռուստաընկերությունը Երևանում եռռացող բողոքի ցույցերի ֆոնին մտել է վտանգավոր քաղաքականության դաշտ՝ զինվորականության շարքերում է արդեն պառակտում մտցնում /խրախուսում/: 

Պարզվում է՝ Կապիտուլիացիայի պարտվողական փաստաթղթից հետո զինվորականությունը ևսսևերի ու սպիտակների է բաժանվում: Նրանք, ովքեր հավատարիմ են մնացել իր կրած արժեքներին լուռ հաղթահարում են շոկը, թույլ չեն տալիս իրենց օգտագործել եթերներում պարտությունն արդարացնելու համար, ոմանք էլ հետևելով Արցախի հերոս «Քյոխի» օրինակին՝ հրաժարվում են դատարկել թշնամուն հանձնած հողերը և արժանապատվորեն մնում են Արցախում՝ փաստացի հակառակվելով երկրի քաղաքական կամքին: Բայց ահա զինվորական համազգեստներով մի խումբ էլ այս արժանապատվությունը ստորադասելով՝ տրվել է քաղաքական խարդավանքներին: 

Պատերազմը դադարելուց հետո հանրային միջոցներով սնվող պետական Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման մեջ լայվերի անվան տակ շարք է սկսկվել.
Հեռարձակվում են իբր կոչեր՝ ուղղված կապիտուլիացիայի դեմ ընդվզողներին, որոնք ավելի քան հստակ քաղաքական կոնտեքստ ունեն և թիրախ:
Դրանք հոլովակներ են, որոնք հիմնավոր կասկած են ստեղծում, որ ուղղորդված կերպով բեմադրվում են՝ հանուն Փաշինյանի որոշման աջակցության:
Դրանցում մի խումբ անձիք զինվորական համազգեստն և զինանշանը անարգելով լծվել են այդ խայտառակ պարտվողական ակտը արդարացնելու քաղական քարոզչությանը, որը ենթադրվում է որ պետք է հակառակը լիներ: 

Այո՛, քաղաքական քարոզչության, որովհետև դրանցում օգտագործվում են անպայմանորեն նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, Բարգավաճ Հայաստանի պատգամավորների, Դաշնակցության և այլն, իբրև այն ինչ կատարվել է, նախկինների մեղքն է: Ավելին՝ երեկ աղմուկ հանած տեսանյութը որը զգուշորեն Հանրայինը իբր մոնտաժել էր իր եթերում՝ դրանց մեջ հնչող հայհոյանքներն ու բռնության քարոզչությունը ցույց չտալու համար, սակայն այն անբողջությամբ ցուցադրվեց Հանրապետության հրապարակում և պարունակում էր իր մեջ քրեական հանցագործության լուրջ տարրեր՝ ուղղված թե՛հանրաքհավաքի առաջնորդներին, թե՛ նրանց հետևող հազարվոր համաքաղաքացիներին, Զինված Ուժերի վարկին և այլն:

Արդյո՞ք Հանրային Հեռուստաընկերության նոր տնօրեն դարձած՝ Ազատությանռ/կ նախկին լրագրող, հայտնի ֆեյքերի ֆաբրիկա կոչվող ՊՈԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Հովհաննես Մովսիսյանի պատվերով են դրանք բեմադրվում և թողարկվում Հանրայինով՝ ի պաշտպանություն վարչապետ Փաշինյանի, որի հրաժարականը պահանջում են արցախցիներն ու հայաստանցիները՝ բազմահազարանոց ցույցերով: Համենայնդեպս համացանցային զրույցների ընթացքում առավելապես նրա անունն էր տրվում։
Նրա պատասխանը Yerevan.Today –ին միանգամից չհնչեց, ասաց, թե տեղյակ չէ, ինչ շարքի մասին է խոսքը, թեև իր ղեկավարման տակ է լրատվական բլոկը ու ինքն է նաև վերահսկում լուրերի բովանդակությունը և քաղաքականությունը, հետևապես անհրաժեշտության դեպքում պատասխանատվությունը կրում է լրատվականի տնօրենի հետ միասին: 
Մեկ ժամ անց, երբ փաստեր ուղարկեցինք նրան, պարզաբանեց այսպես՝

«Այո վրդովմունք առաջացրած նույն ռեպորտաժն է, որը եթեր է հեռարձակվել նաև Հանրայինի լուրերով, բայց ես վստահեցնում եմ և Հանրայինով եթերից առաջ մոնտաժվել է բռնություն պարունակող և առհասարակ ՄԻՊ-ի դատապարտման հայտարարությանն արժանացած բովանդակության արտահայտությունները, դրանք մեզ մոտ եթերով չէր կարող ցուցադրվել:
Ես ճշտեցի դրանք մեր աշխատակիցները վերցնում են սոցանցերից և ֆիլտրում են եթերից առաջ,այսինքն դրանք Հանրայինի արտադրանքը չեն և կապ չունեն մեզ հետ, դրանք ընդամենը կամավորականներ կամ զինվորականների տեսաուղերձներ են, հետևաբար դրանց ծագման հանգամանքներին տեղեկացված չեմ: Իսկ մեզ մոտ եթեր հեռարձակված տեսուղերձի ֆիլտրած բովանդակության մեջ վիրավորական արտահայտություններ չի հնչում, ես դա կտրականապես բացառում եմ: Միգուցե կան մեղադրանքներ գործիչներին, ընդիմությանը, բայց դրանք մեղադրանքներ են, կարծում եմ դա նորմալ է, եթե կա բողոք և քննարկում ինչ-որ թեմայի շուրջ, ապա դա նորմալ է բոլոր կողմերից հնչելու դեպքում»,-ասաց Հովհաննես Մովսիսյանը չհերքելով, որ դրանցում վարչապետին աջակցություն և նախկիններին փնովելու քաղաքական կոչեր կան, բայց դա պաշտոնյան իրավաչափ որակեց զուտ կարծիք համարելով:

«Մենք ոչ մի միտում չենք դրել զինվորականների տեսաուղերձներն ընտրելու և հեռարձակելու հարցում, դրանք ընդամենը սոցանցում հրապարակված կարծիքներ են:
Մենք դրանով ընդամենը փորձում ենք Հանրայինի ֆունկցիան կատարել՝ այս պատմության բոլոր կողմերի տեսակետներն ենք արտահայտել, ինչ խնդիր կա դրանում, ես անկեղծ ասած չեմ հասկանում:Այսինքն՝ օբյեկտիվությունը պահել՝ ինչպես ցուցարարների հանրահավաքները, ասուլիսներն ենք եթեր տալիս, այնպես էլ զինվորականության տեսակետը իշխանության, և սա կարծում եմ ճիշտ մոտեցումն է լուսաբանման աշխատանքում: Ի դեպ, հրավերներ են եղել ընդիմության տասնյոթ ուժերին, և նրանք դեռ չեն արձագանքել, սա է իրականությունը: Բայց մենք կողմ ենք բոլոր տեսակետները հանրայնացնելուն, ուստի եթե կան կողմեր, որոնք վրիպել են գուցե մեր աչքից, խնդրեմ, թող դիմեն մեզ»,-ասաց Մովսիսյանը:

Ի դեպ, Հանրայինի տնօրենը չհերքեց, որ քաղաքական կոնտեքստը պահվել է տեսանյութերում կամ գուցե դրանք ընտրության մեջ հենց այդ միտումն են ունեցել, բայց ասաց, որ իրեն հայտնի չեն կապիտուլիացիայի պայմանագիրը մերժողև հայրենի հողերը հանձնելուն դեմ արտահայտված զինվորականների տեսաուղերձներ, հակառակ դեպքում,վստահեցնում է, ինքը հավասարություն պահելու համար նաև դրանք եթեր կհերարձակեր. «Խնդրում եմ, եթե կան այդպիսիք, ինձ անպայման տրամադրել տեսանյութեր»,- ասաց Մովսիսյանը:

Սակայն մեր հարցերը չպակասեցին։ Նախ, ինչ իրավունքով են պաշտոնական կամ ավելի վատ, զինվորականի դիրք չարաշահվում քաղաքական հայտարարությունների ու շահարկումների նպատակով, զինովրական դասի և կերպարի հեղինակության հաշվին:

Ովքեր՞ են հող հանձնելու դեմ ընդվզողներին սպառնացող զինվորական համազգեստով ռոլիկներում նկարահանվողները, մեզ հայհոյող իբր զինվորականները, որտեղի՞ց են նրանք այդ պատվերն ստանում և ո՞ւմ միջոցներով:

Իսկ եթե իսկապես զինվորականներ են, ապա ՊՆ-ից ո՞ւմ թույլտվությամբ են նրանք ամեն օր լայվեր տեսանկարահանում, ի՞նչ իրավունքով է զինվորակնությունը քաղաքական տեսաուղերձներով հանդես գալիս, ով է նրանց իրավունք տվել առաջնագծից տեսանյութ հրապարակեն, ով է Պաշտպանության նախարարության կամ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից նրանց հրահանգիչը, իսկ եթե չկա, ապա ի՞նչպես է հենց այդ կերպարների տեսանյութերը հայտնվում Հանրայինի եթերում, Հանրապետության հրապարակում, ո՞վ է ի վերջո թույլ տվել որ զինվորական համազգեստն ու զինանշանը ծառայեցվի քաղաքական կեխտոտ քարոզչական արշավների ժամանակ: Ընդգծենք, պետական կառավարման համակարգում դեռ նախկին իշխանության օրոք տեղեկատվական բոլոր տիպի հոսքերը ենթարկվում են մշտադիտարկման և հենց Կառավարության կազմում է գործում այն Տեղեկատվական վերլուծական կենտրոնը, որը մոնթորինգից ստացված նյութերը մշակում և հասցեական փոխանցում է գերատեսչություններին: Իսկ ռազմական դրության պայմաններում դրանք հատկապես իրավապահների տիրությում պիտի լինեին:

Ուստի ասել, որ դրանից տեղյակ չէ ՊՆ, Զինդատախզությունը, Ոստիկանությունը, Ռազմական ոստիկանությունը կամ հենց վարչապետը, ում անձին է սա բացառապես շահեկան, մեղմ ասած հիմար սուտ կլինի: Ուրեմն ինչու է այսքան ժամանակ լուռ համաձայնություն տրվել այդ հոլովակներին ուժային կառույցները։

Ընդգծենք, ՄԻՊ –ի կողմից արդեն իսկ հնչել է դատպարատող հայտարարություն՝ Հրապարակում Կառավարության պատվերով տեղադրած մեծ էկրանին ցուցադրված այդ հոլովակներից ամենաագրեսիվ բովանդակությունն ունեցողի մասով, հատկապես՝ հայհոյախառն և բռնություններ, քաղաքական այլախոհություն և տասնյոթ ուժերի հանրահավաքի կազմակերպիչների, տարհանված արցախցիների, զոհվածների ծնողների և այլ մասնակիցների դեմ ուղղված սպառնալիքների համար:

Ո՞վ է այս «բարդակի» ետևում կանգնած պաշտոնատար անձը, որի ձեռքով խախտվում են մի քանի օրենքներ՝ առաջնագիծ նկարահանելու, զինվորական համազգեստով քաղաքական տեսաուղերձով հանդես գալու, զինվորականին և շարքային զինծառայողին՝ քաղաքական պրոցեսներին ներգրավվելու, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կազմակերպելու և հրահրելու, ատելության քարոզչություն և բռնություն քարոզելու համար:

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեզ հետ զրույցում նախ հայտնեց, որ տեղյակ չէ Հանրայինով հեռարձակվող զինվորականների լայվերի շարքի մասին, իսկ աղմկահարույց տեսանյութից հետո բարձրացված աղմուկից հետո, նրա խոսքով, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկել հրապարակում ցուցադրված հայհոյանքներով տեսնայութը ինչպես նաև զինվորականների այլ տեսաուղերձներ հավաքագրելու, ուսումնասիրելու նպատակով:

«Ներկայում իդենտիֆիկացվում են տեսնյութերը՝ պարզելու զինվորական համազգեստով անձանց ինքնությունը, պարզելու՝ արդյո՞ք նրանք իրականում զինվորականներ են, թե բացառապես հագուստն են շահարկել, նաև այն վայրը, որտեղ տեսանկարահանումներ են իականացվել: Կպարզվեն նաև հանգամանքներ՝ արդյո՞ք նրանք զորահավաքով զինուժին միացած անձիք են, թե՞ կամավորներ, և այդ ամենից հետո նոր իրավական համապատասխան գործընթաց կսկսվի՝ ծառայողական քննություն, ըստ այդմ՝ պատասխանատվություն, որը կմանրամասնի հետագայում Զինդատախազությունը՝անհրաժեշտության դեպքում:

Ինչ վերաբերում է առհասարակ զինվորականության կողմից քաղաքական գործընթացներում ներգրավվելուն, ապա դա արգելված է օրենքով,բայց ընդգծեմ մի բան, եթե նրանք պարզվի մարդիկ են, որոնք կանոնավոր զորքի մաս չեն, կարող է՝ վերադառնում են քաղաք, ինչ-որ թմբերի վրա տեսաուղերձ նկարահանում և ներգրավվում են քաղաքական գործընթացներին, հայտնեմ, որ նրանք մեր վերահսկողության տակ չեն, ՊՆ-ն այս մասով չի կրում պատասխանատվություն»,- ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ չկարողանալով մանրամասնել, թեօրենքով ինչ պատասխատավություն է հետևելում ՀՀ զինանշանն ու զինվորական համազգեստը քաղաքական նպատակով շահարկող քաղաքացիական անձանց:

Գլխավոր Դատախազությունից Yerevan.Today-ի հարցադրումներին ի պատասխան հայտնեցին, որ Ոստիկանությունն արդեն իսկ իրենց ցուցումով զբաղվում է հայտնի տեսանյութով և զինվորականների համազգեստն օգտագործած անձանց տեսաուղերձներով:
«ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում այդ և նույնաբովանդակ այլտեսանյութերը ֆիքսվել են Դատախազության կողմից: Գլխավոր դատախազության կողմից դրանք ուղարկվել են Ոստիկանություն՝ ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանը։
Հ1-ի եթերով քարոզվող սպառնալիքները, ատելությունը՝ տեսանյութում 41-րդ րոպեից։ 

Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ