08 02 2020

Դրսից սպասվում է ավելի վճռական արձագանք

Դրսից սպասվում է ավելի վճռական արձագանք

Սահմանադրական դատարանի դատավորներին ստիպողաբար վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրվա Ազգային ժողովի ընդունած օրենքն ըստ էության ընդամենը 2 ամսվա կայնք ունի։ ՍԴ-ի մասին օրենքի 88-րդ հոդվածի լրացված 4.1 մասը սահմանում է, որ կամավոր հրաժարական տալու դիմաց ՍԴ դատավորները հենց այնպես պաշտոնական դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի չափով թոշակ կստանան անգամ մեկ այլ աշխատանք կատարելու դեպքում, եթե միայն հրաժարականի ներկայացնեն օրենքի սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ երկամսյա ժամկետում։ ՀՀ նախագահն օրենքը ստորագրել է և այն պաշտոնապես ուժի մեջ է մտել 2019-ի դեկտեմբերի 26-ին, հետևաբար ՍԴ դատավորները, ըստ օրենքի հոդված 2-ի 1 կետի, հրաժարականներ պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 27-ը։

Սակայն ՍԴ ոչ մի դատավոր դեռևս մտադիր չէ հրաժարական տալ։ Անաշխատ թոշակ ստանալու «առաջարկն» անընդունելի է նրանց համար։ Դատավորի բարի համբավն ու մարդու բարոյական նկարագիրը նրանք չեն ցանկանում պախարակել։ Անգամ օրվա իշխանությունների կոշտ ու պարբերական ներազդեցությոնները, օրինազանց ու վարկաբեկիչ հարկադրանքի միջոցով «ստպողական օրենքի» հեղինակներին չի հաջողվում արդյունքի հասնել, այն է՝ գործող լեգիտիմ Սահմանադրական դատարանը լուծարելն է ու սեփական հլու-հնազանդ ՍԴ ձևավորելը։

Սահմանադրական դատարանի դատավորները, ինչպես նաև մեր երկրի մյուս բոլոր քաղաքացիները, անցած 21 ամիսների ընթացքում միանշանակ հասկացել են, որ օրվա իշխանություններն իրենց կասկածելի նպատակին հասնելու համար կարող են տալ ցանկացած խոստում, բայց երբեք չեն էլ մտածում կատարել խոստումը։ ՍԴ դատավորներին «առաջարկված» վաղաժամ կամավոր թոշակի գնալու բանաձևը պարզ բլեֆ է, ոչնչով չքողարկված խաբկանք։ Այդ պատճառով էլ պարտադրվում է բոլոր ամնարդկային հնարքներով ու մեխանիզմներով։ Օրվա իշխանությունները չեն խորշում նույնիսկ ուղղակի շանտաժի մեթոդներից։ ՍԴ դատավորներին փորձում են համոզել, թե մասնագիտական պատիվն ու մարդկային արժանապատվությունն անարգելը նիկոլի թվի բարձրագույն արժեքն է ու խիստ պատվաբեր է։         

ՍԴ դատավորներին առաջիկայում բարձր պաշտոններ ու հետագա փայլուն կարիերա են խոստանում. միայն թե նրանք մինչև փետրվարի 27-ը հրաժարական տան։ Հավաստիացնում են, թե նրանց երեխաների, բարեկամների, հարազատների բոլոր խնդիրներն էլ կլուծեն ու պաշտոններով կապահովեն, միայն թե գոնե մեկը նրանցից տեղի տա ու հրաժարականի դիմում գրի։ Ժամկետը լրանում է, իսկ «արդյունք» չկա։ Փոխարենը կա ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի հուժկու ապտակի պես շեշտակի հնչած նախազգուշացումները, որ դատական իշխանության և երկրի բարձրագույն դատկան ատյանի` Սահմանադրական դատարանի նկատմամբ նման անօրինական հարկադրանքների ու հակասահմանդրական օրենքներ ընդունելու դիմաց օրվա իշխանությունները կարող են շատ թանկ վճարել։

Սահմանադրության ու օրենքների պահանջները ոտնահարելով կառավարելու գործելակերպը շարունակելու դեպքում, անվերապահորեն, եվրոպական իրավապահ կառույցների արձագանքը էլ ավելի ազդու ու վճռական կդառնա։ Ժողովրդավար Եվրոպան չի կարող հանդուրժել սահմանդրական իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների կամային ոտնահարումները, ուստի ճնշումները անձնային ու խմբային ցանկություններով առաջնորդվող մեր երկրի օրվա իշխանությունների նկատմամբ, անշուշտ կահագնանան։ Իսկ միջազգային օրենքներն ու պարտականությունները կատարելու արտաքին պահանջին իշխանությունը յուրացրած ռեժիմը դիմակայելու ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ հնարավորություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ