Վերջին մեկուկես տարին, և ընդհանրապես` ողջ նիկոլի թիվը, մարդկանց ճանաչելու բացառիկ շրջան է։ Աննախադեպ ու բացառիկ ծայրահեղություններով երկիրը կառավարող անձիշխանի օրոք ոմանք ծայրահեղորեն մերկացնում են իրենց արատավոր էությունը, ոմանք էլ արատավոր միջավայրում ծայրահեղ ջանքերով պահպանում են իրենց արժանիքները։
Գրեթե ողջ իշխանությունը զավթած անձն իր արած ու չարած ամեն քայլով նախ պառակտեց ժողովրդին։ Ապա թիրախավորեց իր տեսակից տարբերվող անհատներին և խմբերի բաժանեց իր տեսակը չընդունող համախոհներին։ Հետո բոլորին թշնամի հայտարարեց և հիմա բոլորին ուզում է իր ռեպրեսիաների, վրեժի ու շանտաժ զոհը դարձնել։ Ստացվում է, որ ժողովրդի գերակշիռ ու գիտակից մեծամասնությունը ժողովուրդ չէ, այլ` թշնամի, քանի որ մտածում է, չի հանդուրժում իր իշխանությունը զավթածի ստերը և չի ուզում իր երկրը հանձնել օտարներին։
Իսկ աղանդավորներից, սատանիստներից, համասեռամոլներից, սեռափոխ մոլագարներից, լուսանցքայիններից, ծայրահեղականներից, սորոսականներից, օտարին ծառայող գործակալներից, ամենայն հայոցը մերժողներից, դասալիքներից, վախկոտներից, պաշտոնապաշտներից, պնակալեզներից, վարձու մատնագիրներից կազմված ակտիվ ու անսանձ փոքրամասնությունը ժողովուրդ է, նաև` անձիշխանի յուրայինը, քանի որ համաձայնել է չմտածել, կատարել ամեն հրաման, ոչնչացնել ամենայն հայկականը ու թրքոտել մեր երկիրը։
Արժանապատվություն ու հեղինակություն ունեցող անձանց ռեժիմի թշնամի հայտարարելով` անձիշխանը միաժամանակ ակամա բացահայտում է նաև նախկին ու ներկա պատեհապաշտներին, ովքեր պաշտոնի կամ մանդատի, արտոնության կամ մենաշնորհի դիմաց այսօր ուրանում են իր ազգը, հավատը, պատմությունը, ավանդույթները, լեզուն, նույնիսկ` սեփական անձն ու անցյալը։ Բնականոն է, որ նրա կողքին այսօր գրեթե չկա խոսքի արժեքը գիտակցող որևէ մտավորական, պատիվ ու ամոթ ունեցող վաստակավոր գործիչ, արժանապատիվ ու ազնիվ դատավոր։
Փաշինյանի կողքին քչերն են՝ մանդատավորներին, պաշտոնավորներին, պետական բյուջեից բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստացողներին, արտոնություններ և մենաշնորհներ ունեցողներին դուրս հանելուց հետո։ մի մասից։ Իսկ նրան դեմ է, նրան մերժում է ժողովրդի գերակշիռ, ջախջախիչ մեծամասնությունը։ Այն տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր մայրաքաղաքում, Հայաստանի մարզերում, Արցախում իրենց ստորագրություններով են հաստատում թավշյա ռեժիմի նկատմամբ առարկայացած մերժողական վերաբերմունքը և անձիշխան պարագլխից պահանջում են սահմանադրական կարգի, օրինականության, արդարադատության, կարգ ու կանոնի վերականգնում։
Անձիշխանը սարսափի մեջ է։ Նրա վախը բազմապատկվել է, իսկ վրեժի ցասումը դարձել է աննախադեպ սանձարձակ։ Նա անակնկալի է եկել շարժման համահայկական ընդգրկումից և հարյուր հազարավոր օնլայն ու առկա ստորագրություններից, որոնցով ժողովուրդն արձանագրում է արդարության իր պահանջը և նախագահ Քոչարյանի առնանցքի շուրջ համախմբվածությունը։ Այլապես ռեժիմի պարագլուխը սադրիչներ չէր գործուղի Երևանի տարբեր հատվածներ, երկրի մարզեր ու Արցախ` նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատալու պահանջով ստորագրահավաքը որևէ կերպ խոչընդոտելու նկրտումով։
Ժողովուրդը այլևս համոզվել է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրագործվում, որ նա քաղաքական կալանավոր է և հնարածին մեղադրանքով է բանտարկված։ Ուստի. նրա կալանքից ազատելու օրինական վճիռը դարձել է համընդհանուր, համաժողովրդական պահանջ, ինչն էլ սարսափեցնում է Փաշինյանին ու նրան մղում նոր օրինախախտումների ու հանցագործությունների, որոնց միակ նպատակը` իշխանությունը չկորցնելն է։ Մինչդեռ. դա ժողովրդի՛ իշխանությունն է, և ժողովուրդն իր ստորագրություններով մերժում է իր իշխանությունը յուրացնողին, իր վստահությունը չարաշահողին ու իրեն տարիուկես շարունակ հետևողականորեն խաբողին։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը