Հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանի անվան շուրջ աղմուկը նոր թափ է ստանում։ Այս անգամ նախկին ՊՎԾ պետի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել Analitik.am կայքը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին, Սանասարյանը թեպետ սկզբում հերքում է տեղեկությունը այն որակելով հերթական շառը, սակայն երեխայի մոր հետ զրույցի տեսագրությունից հետո Սանասարյանն այլ բան է խոսում հերքելով թե հենց նա է մեքենայի տակ գցել երեխային, սակայն նշում է, որ հիվանդանոց հենց նա է հասցրել։ Դա բոլորովին պետք չէր, այն էլ՝ հիմա, երբ Սանասարյանը քրեական հետապնդման է ենթարկվում։
Բոլորին անխտիր սիրող, «հեղափոխության» առաջամարտիկ, հակակոռուպցիոն պայքարի դրոշակակիր Սանասարյանը, ըստ տուժածի հարազատների, փորձ է արել ծածկել գործը։ Կարճ ասած՝ կոռուպցիա։ Իսկ որ ծածկվում է, դա երևում է թեկուզ նրանից, որ վրաերթի մասին հիվանդանոցը չի հայտնել իրավապահներին։
Այստեղ օրենքը «քարին է բախվում» ոչ միայն Սանասարյանի լռությամբ այլև հիվանդանոցի բուժաշխատողների։ Ինչպես ընդունված է օրենքով՝ երեխային հիվանդանոց տանելուց հետո բուժաշխատողը պետք է անհապաղ հայտներ ոստիկանությանը վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երեխայի մասին։ Նա էլ կսկսեր քննությունը՝ մինչ այդ գործ հարուցելով։
Առավել ուշագրավ է այն, որ կրկին խաչվում են Սանասարյանի և Առողջապահութայն նախարար Արսեն Թորոսյանի ուղիները։ Առողջապահության նախարարը դեռևս որևէ կերպ չի արձագաքնել բուժաշխատողների միտումնավոր և/կամ թերի աշխատանքին։ Բայց ստացվում է, որ Սանասարյանի նախորդ քրգործում Արսեն Թորոսյանը ցուցմունք տվող էր, այս գործում՝ «հանցակից»՝ հաշվի առնելով բժիշկների պահվածքը։
Սանասարյանը խոսում է, մեղադրում է տուժածին, որ ինքնակամ թռել է մեքենայի վրա և ինքնավթարվել է։ Իսկ Թորոսյանը դեռ լուռ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը