01 10 2019

Երկիրը, որտեղ հիմա ապրում ենք

Երկիրը, որտեղ հիմա ապրում ենք

Մենք արդեն տարիուկես ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական դատարանի որոշումներն անտեսվում ու չեն կատարվում, իսկ սահմանադրական հանցագործությունը դարձել է կյանքի նորմ:

Որտեղ օրինական, իրավական, հիմնավորված որոշում կայացրած դատավորները դառնում են ճնշումների թիրախ կամ նրա լիազորությունները դադարեցվում են, օրենսդրական թերությունները և դատախազության փաստարկների բացակայությունը ծանրացնում են մեղադրյալի կարգավիճակը։

Որտեղ սահմանադրական անձեռնմխելիություն ունեցող անձն առանց որևէ հիմնավորման կալանավորվում է, իսկ սորոսականներին, մարգինալներին, ծայրահեղականներին ու փոքրամասնություններին դատ չի հասնում։

Որտեղ վարչապետը դատարանն ու դատախազությունը դարձնում է քաղաքական հաշվեհարդար իրականացնող գործիք, քաղաքական հաշվեհարդար իրագործող դատավարությունների համար դատավոր են նշանակվում ամենացածր մասնագիտական վարկանիշ ու արժանապատվություն ունեցող հավատարիմները:

Որտեղ օրենսդիրների մեծամասնությունը հինգերորդ շարասյունից է, ակնհայտորեն հակասահմանադրական օրենքներ է ընդունում ու դառնում է սահմանադրությունը ոտնահարող գործիք։

Որտեղ բանակը մեթոդաբար կազմալուծվում է, մարտական գեներալներն ու հրամանատարները՝ հալածվում։

Որտեղ ահաբեկիչները դառնում են վարչապետի կամակատար գրոհային ջոկատներ։ Որտեղ դասալիքը երազում է դադարեցնել զինադադարը, որպեսզի գերագույն գլխավոր հրամանատար էլ դառնա։

Որտեղ պետական հույժ պատասխանատու պաշտոնները հանձնվում են սորոսականներին, նաև նրանց վերապահվում է անպատիժ կոռուպցիոն համակարգեր կառավարելու մենաշնորհ։

Որտեղ վիճակագրական ծառայությունը բոլոր բացասական ցուցանիշների առջևից ուղղակի ջնջում է մինուս նշանը և բոլոր թվերին ընդանենը մեկ զրո է ավելացնում` ճոխ ու քաջալերող դարձնելու նպատակով։

Որտեղ օրվա տարբեր ժամերին 2+2-ը հավասար է 3-ի, 5-ի, 79-ի, բայց երբեք` 4-ի։ Ոտեղ վարչապետը ստում է ամեն առիթով ու առանց որևէ առիթի և խրախուսում է սուտը, կեղծիքը, շանտաժը, դավաճանությունը, մատնությունը, նաև` րաբիսությունն ու անճաշակությունը։

Որտեղ բարոյականությունն ու ազնվությունը խստագույնս են պատժվում։ Որտեղ ազգային հերոսներն ու պետության պաշտպանները վարչապետի անձնական թշնամիներն են, քանի որ նսեմացնում են նրա նսեմությունը։

Որտեղ ժողովուրդը հիմնավորապես է համոզվել, որ իր անունից իրեն արհամարհելով երկիրը կառավարողը, բոլոր հարևաններից ու աշխարհաքաղաքական կենտրոններից արհամարհվածը տառապում է անլիարժեքության բարդույթներից ու հոգեբանական լրջագույն խնդիրներ ունի, բայց դեռ հրաշքի է սպասում` հրաշք գործելու և անճարությունից մանեկենների հետ նկարվողը ստախոս անբանից ազատվելու փոխարեն։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ