Քանի որ «նոր» Հայաստանում արդեն իսկ գրեթե պաշտոնապես հաստատված են երկակի չափանիշները, երկերեսանիությունն ու «շոպլիկությունը», առաջարկում ենք, դատավոր ճնշելու «թույլատրելի» և «անթույլատրելի» դեպքերի ու դեմքերի ցանկ: Այն ամբողջական չէ, և կարդացողը կարող է իր երևակայությամբ լրացնել:
Եվ ուրեմն՝ դատավորի (դատարանի) վրա ճնշելու թույլատրված դեպքեր ու դեմքերը:
Դուք ԿԱՐՈՂ ԵՔ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ (ԴԱՏԱՎՈՐԻ) ՎՐԱ ԵԹԵ…
Ա) ԱԱԾ տնօրեն եք, և դատավոր «հրաչներին» ասում եք՝ «ուզես-չուզես, պիտի կալանքը տաս»,
Բ) եթե «բախտդ սիրեմ քաջ Նազար» վարչապետ ես և կոչ ես անում, որ բոլոր դատարանների դռներն ու մուտքերը քո թիմակիցներն ու կողմնակիցները փակեն,
Գ) եթե «Բ» կետի կոչերին արձագանքելով, որպես Փաշինյան Նիկոլի ադեպտ, գնացել եք դատարանների մուտքերը փակելու: Այս դեպքում դուք, որպես «դուխով» աղանդի նվիրված ներկայացուցիչ, նաև ունեք հետևյալ իրավունքները՝
Բոլոր այս դեպքերում, եթե դուք, կրկնենք, Նիկոլ Փաշինյանի հավատավոր կողմնակից եք, իշխանապաշտպան եք և «դուխով» գլխարկակիր, ձեր գործողությունները ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ: Ավելին, դուք կարժանանաք իշխանության խրախուսանքին, կդառնաք օրվա հերոսը և այլն:
Դ) կարող եք ազատ-անկաշկանդ, արձակ-սանձարձակ, «լյուբոյ ձև» ճնշել դատավորներին ու դատարանների վրա, եթե Նիկոլ Փաշինյանի անձնական «քննչական ծառայության» պետ եք կամ ճամբարափոխ «գլխավոր դատախազ» կամ նրանց ներկայացնող պաշտոնյա:
Ե) Կարող եք ճնշել, եթե «սորոսական» «իրավապաշտպան» եք, «Սծյոպիկ-Սեդա» կամ դրան հավասարեցված անձ:
Կարելի է այսքանից հետո ասել, որ մնացած մյուս բոլոր դեպքերում դուք չեք կարող դատարանների ու դատավորների վրա ճնշել։
ԲԱՅՑ, ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ՃՇՏԵՆՔ, ՈՐ...
Դուք ՉԵՔ ԿԱՐՈՂ և ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ՃՆՇԵԼ ԴԱՏԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ, ԵԹԵ...
Ա) Իշխանության կողմնակից չեք, «փաշինյանական» չեք, հակառակը, մի բան էլ՝ «հանրապետական» եք, «Ադեկվատ» կամ Աստված չանի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից։
Բ) եթե նախորդ կետում թվարկված բնորոշումները վերաբերում են ձեզ, ապա դուք ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ
1․ «թարս նայել» որևէ դատավորի, ասել, որ նրա «աչքի վերևը հոնք կա»,
2․ բացահայտել որևէ դատավորի անմիջական մերձավորների «նիկոլական», «լևոնական» կամ «սորոսական» լինելը,
3․ գտնվել դատավորին 3 մետրից ավելի մոտ հեռավորույթան վրա,
4․ տալ նրա անունը կամ ազգանունը,
5․ որևէ բան հարցնել որևէ դատավորից,
6․ ...և այլն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերը թվարկված բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանի անձնական ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչական մարմինները ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՁԵԶ
Ա) «մասկի շոու»-ով ձերբակալել, Բ) փռել ասֆալտին, Գ) ծեփել պատին, Դ) հռչակել «ազգի դավաճան», Ե) «եփել»:
Անմխիթար Գոշ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը