09 12 2018

Վերելակը լուծո՞ւմ է ղարաբաղյան հակամարտությունը

Վերելակը լուծո՞ւմ է ղարաբաղյան հակամարտությունը

Պետերբուրգում, թաքուն։ Հետո Փաշինյանն ասաց, որ դա ոչ թե հանդիպում էր, այլ՝ շփում։

Ուշագրավ է, որ մինչ այս Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ ամեն ինչ անելու է բաց ու հրապարակային։ Բայց երևում է, որ Ադրբեջանի նախագահն ավելի բաց ու հրապարակային է, քանի որ մենք «շփման» մասին իմացանք ադրբեջանական կողմից։ Նոր իշխանությունը, խախտելով նախկինից եկած սկզբունքները, Հայաստանը հայտարարեց հակամարտության կողմ և բնականաբար՝ ադրբեջանական պաշտոնյաներն այս հանդիպման մասին խոսելիս «հակամարտող կողմեր» նշեցին։

Դուշանբեում կայացած «շփումից» անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու հանրությանը ներկայացրեց Ադրբեջանի նախագահի պետական, մարդկային, կրթական որակները։ Սանկտ-Պետերբուրգից հետո չէր խոսում, քանի դեռ ստիպված չէր։ Ադրբեջանն արդեն հայտնել էր։ Գուցե հանդիպում-շփումը ոչ այնքան նրա սրտով է եղել, ինչի համար էլ լռում էր։

Ամենաուշագրավը, սակայն, դա չէ։

Նիկոլ Փաշինյանի և Ալիևի վերելակային հանդիպմանը Հայաստանի իշխանություները և Մինսկի խումբը շատ ավելի կարևորություն տվեցին, քան Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնցում հստակ արձանագրումներ էին արվել ապրիլյան քառօրյա պատերազմից որպես հետևություն։

Դեկտեմբերի 6-ին՝ Միլանում Մնացականյան—Մամեդյարով հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ նշելով․ «Համանախագահները ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»:

Ի՞նչ են Դուշանբեում պայմանավորվել ղեկավարները, ի՞նչ լուծման մասին է խոսվում, խաղաղության ո՞ր սցենարին են Փաշինյանն ու Ալիևը համաձայնել, որ հիմա էլ պետք է իրենց երկրի բնակչությանը մոտեցնեն դրան։ Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ժամկետով, ի՞նչ ելքով ու ի՞նչ գնով։

Եվ ընդհանրապես, ոտքի վրա տված լուծումն ի՞նչ պետք է լինի ․․․

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ