13 06 2024

Փաշինյանը խոստովանեց, որ եկել էր «լուծեր» Արցախի հարցը, բայց չէր խոստովանում, որովհետև այդ դեպքում իշխանության չէր գա. Վերլուծական

Փաշինյանը խոստովանեց, որ եկել էր «լուծեր» Արցախի հարցը, բայց չէր խոստովանում, որովհետև այդ դեպքում իշխանության չէր գա. Վերլուծական

Zham.am-ը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց բառացի հետևյալը, թե 2018-ին նա գիտակցում էր, որ պիտի ասեր, որ եկել էր Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, բայց ռիսկ չարեց այդ «ճշմարտությունը» ներկայացնել հայ հանրությանը:

Եթե թողնենք նրա սրտաճմլիկ արտահայության ձևը, ապա կստացվի,որ Փաշինյանը հանրությանը երեկ ասեց հետևյալը. ինքը գիտեր, որ եկել էր իշխանության, որպեսզի հայ ժողովուրդին «ազատեր» Արցախի խնդրից, բայց ռիսկ չարեց դա հրապարակավ խոստովանել 2018-ին, քանի որ իրեն այն ժամանակ «չէին հասկանա»:

Այսինքն, Փաշինյանը երեկ խոստովանեց, որ 2018-ին եկել էր իշխանության, որպեսզի «լուծեր» Արցախի հարցը, բայց չէր խոստովանում դրա մասին, որովհետև այդ դեպքում նա իշխանության չէր կարող գալ:

Փաստորեն, չոր մնացորդում մնում է Փաշինյանի հետևյալ ասելիքը, այն է. ինքը եկել էր 2018-ին իշխանության, որպեսզի «ազատեր»  հայ ժողովուրդին Արցախի խնդրից, բայց չէր կարող խոստովանել դա, քանի որ իրեն այն ժամանակ, «ճիշտ չէին հասկանա»: Այսինքն նա երեկ հրապարակայնորեն, չգիտակցելով,կազմաքանդեց իր տակի լեգիտիմության հիմքը: Ավելին, նա կազմաքանդեց   2018-ի «թավշյա հեղափոխության» լեգիտիմ իրավունքը:

Իսկ այսօր, նա,շարունակելով այդ միտքը, հայտարարեց, որ այդ կարծիքին էր  նաև ժամանակին Տեր-Պետրոսյանը, բայց նա էլ չէր խոստովանում իր կառավարման ժամանակ՝  հանրությունից  վախենալով:

Իսկ ինքը՝Փաշինյանը այսօր է խոստովանում, որ ճիշտ է եղել Արցախի մասով,  և այսօր  կարողանում է խոստովանել դրա մասին:

Այսպիսով,նա հրապարակավ խոստովանեց, որ 2018-ին եկել էր (կամ իրեն բերել էին)իշխանության, որպեսզի «լուծեր»  Արցախի հարցը: Այլևս 2018-ի վերաբերյալ բոլոր դիսկուրսները ավարտվում են, քանի որ նրա գլխավոր հերոսը երեկ հանդես եկավ ինքնախոստավանական ցուցմունքով:

Եթե նշենք, որ վեց տարվա ընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվել, բացի Արցախը Ադրբեջանին հանձնելուց, ապա կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես է եկել ինքնախոստովանությամբ, որը վաղը կներկայացվի իրեն, որպես մեղադրանք՝ պետության դեմ դավաճանության համար:

Իսկ դա նշանակում է, որ այսօրվանից բոլոր նրանք, ովքեր կպաշտպանեն իրեն, նույնպես հայտնվելու են մեղադրական աթոռին՝ նույն դավաճանության  հիմնավորմամբ:

Փաշինյանի նպատակն է մաքսիմալ շատ մարդկանց ներքաշել այս հանցանքի մեջ, որպեսզի նա կարողանա երկարաձգել իր իշխանավարումը:

Բայց դրանից նրա իշխանավարման ձևն ու  բովանդակությունը չեն փոխվում,և ինչքան շուտ հասկանան իր շրջապատի մարդիկ սա, այնքան մեծ կլինի հնարավորությունը, որ իրենք կկարողանան խուսափել պատասխանատվությունից:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ