06 04 2024

Ապրիլի 5-ից հետո Հայաստանին սպասում է նոր պատերազմ Ադրբեջանի հետ, և՝նոր տարածքային և մարդկային կորուստներ․ վերլուծական

Ապրիլի 5-ից հետո Հայաստանին սպասում է նոր պատերազմ Ադրբեջանի հետ, և՝նոր տարածքային և մարդկային կորուստներ․ վերլուծական

Zham.am-ը գրում է․ 

Չարաբաստիկ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո, տարածաշրջանի երկրները իրենց բացահայտ բացասական գնահատականներով հանդես եկան: Փաստորեն,Նիկոլ Փաշինյանն իր ընտանեական բիզնես շահերի համար պատրասատվում է նոր զոհեր և տարածքային կորուստներ բերել Հայաստանի գլխին:

Իսկ մինչ այդ, Տավուշի գյուղերի շուրջ աղմուկը  անհրաժեշտ էր Փաշինյանին և Սիմոնյանին, որպեսզի այս սպասվելիք պատերազմի հետևանքները գցեն Ռուսաստանի և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների վրա:

Այս հանցավոր բանդան, Արցախի փաստացի վաճառքից հետո,անցել է Հայաստանի տարածքների մաս-մաս վաճառքին, պաշտոնական ընդդիմության ստոիկ լռության պայմաններում:

Փաշինյանի համար արդեն մեկ կամ հազար հանցանք գործելը դարձել է տեխնիկայի հարց: Նա գիտի, որ իր հանցանքների համար այլևս որևէ փրկություն չկա, և քանի որ այդպես է, նա փորձում է վերջին շանսն օգտագործել, որպեսզի հետագայում իր արևմտյան տերերը գնահատեն իր  քայլերը Ռուսաստանի դեմ և երաշխավորված հնարավորություն տան՝ ճողոպրել իր նախկին Հայրենիքից:

Իսկ ի՞նչ են մտածում Փաշինյանի այսօրվա թիմակիցները: Բոլորն ունե՞ն իրենց գրպաններում «գրին քարտեր», կարծում ենք, որ՝ ոչ: Իսկ եթե մտածում են, թե Փաշինյանի ճողոպրելուց հետո, նրանց կհաջողվի լեզու գտնել ապագա իշխանության հետ, ապա չարաչար սխալվում են:

Ի տարբերություն նախկին իշխանության, սրանց հանցանքները անդառնալի բնույթի են և ուրեմն, վաղեմության ժամկետ չի լինելու իրենց համար:

Իրենց փրկության միակ երաշխիքը կարող է լինել այն, որ այսօր իրենց քայլերով ցույց տան, որ համամիտ չեն Փաշինյանի ընտանեկան բիզնես շահերի դիմաց զոհաբերել Հայաստանի շահերը:

Սա՛ է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ